Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կայացած հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 97 կգ քաշային կարգում գյումրեցի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը չորրորդ անգամ նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը:
Եզրափակիչ գոտեմարտում Սպիտակ Արջը մրցեց Եվրոպայի գործող չեմպիոն բուլղարացի Կիրիլ Միլովի հետ եւ հաղթեց 5:1 հաշվով:
Արթուր Ալեքսանյանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչից, որտեղ մրցակիցը հրաժարվել էր պայքարից: 1/8 եզրափակչում Արթուրը 3:1 հաշվով հաղթել էր թուրք ըմբիշ Բասարին, 1/4-ում էլ 9:0 հաշվով հաղթել էր Ղրղզստանի ներկայացուցիչ Մախմուդովի նկատմամբ, կիսաեզրափակիչում 3:1 հաշվով հաղթել էր աշխարհի գործող չեմպիոն, Իրանի ներկայացուցիչ Մոհամադհադի Աբդուլահ Սարավիի նկատմամբ: