Զագրեբում կայացած Հունահռոմեական ոճի Եվրոպայի առաջնության 97 կգ քաշայինների եզրափակչում 5:1 հաշվով հաղթելով Բուլղարիայի ներկայացուցիչ, Եվրոպայի գործող չեմպիոն Կիրիլ Միլովին, Օլիմպիական չեմպիոն, Աշխարհի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 6-րդ անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:
«Ճերմակ Արջը», որը երեք տարվա դադարից հետո վերադարձել է Եվրոպայի առաջնություն, նախ 1/8 եզրափակչում 3:1 հաշվով հաղթել է վրացի ըմբիշին, 1/4 եզրափակչում 7:4 հաշվով հաղթել է Հունգարիայի ներկայացուցչին, իսկ կիսաեզրափակչում 9:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել Չեխիայի ներկայացուցիչ Արթուր Օմարովի նկատմամբ: