Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի Հումանիտար գիտությունների ֆակուլտետի Լրագրություն բաժնի, 4-րդ կուրսի ուսանողների արտադրական պրակտիկայի աշխատանքները:

Գյումրիում բացվեց Սարյանի ջրաներկերի ցուցահանդեսը՝ աշխարհի 13 երկրներից ժամանած վարպետների մասնակցությամբ
ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱ

Գյումրիում բացվեց Սարյանի ջրաներկերի ցուցահանդեսը՝ աշխարհի 13 երկրներից ժամանած վարպետների մասնակցությամբ

Գյումրու «Կումայրի» արգելոց-թանգարանի ցուցասրահում սեպտեմբերի 28-ին մեծ հանդիսավորությամբ բացվեց Մարտիրոս Սարյանի ջրաներկ գործերի ցուցահանդեսը, որին ներկա էին բազմաթիվ արվեստասերներ, արտերկրից ժամանած հյուրեր, ինչպես նաև Սարյանի, Ավետիք Իսահակյանի և Մինաս Ավետիսյանի ժառանգները։ Միջոցառման կազմակերպումը նշվեց որպես բացառիկ մշակութային իրադարձություն։

Երիտասարդների առաջնորդության և մեդիագրագիտության դասընթաց Գյումրիում
ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱ

Երիտասարդների առաջնորդության և մեդիագրագիտության դասընթաց Գյումրիում

Սեպտեմբերի 29-ին Գյումրու «Բեռլին Արտ հոթելում» տեղի ունեցավ երիտասարդական ոլորտի երկփուլ դասընթացի վերջին օրը, որն ուղղված էր երիտասարդների առաջնորդական հմտությունների և մեդիագրագիտության զարգացմանը։ Այս միջոցառումը կազմակերպվել էր Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի, Վորլդ Վիժն Հայաստանի և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի համատեղ ջանքերով։ Դասընթացին մասնակցում էին 16 տարբեր երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք ակտիվորեն ձգտում են զարգացնել իրենց համայնքների ապագան։

159-րդ թատերաշրջանի «խելահեղ» մեկնարկը
ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱ

159-րդ թատերաշրջանի «խելահեղ» մեկնարկը

«Folkastic» երաժշտական խմբի նվագակցությամբ,  ծափողջույնների ներքո՝ կարմիր գորգով արտիստներն ուղղվեցին թատրոն. Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հանդիսավորությամբ մեկնարկեց 159-րդ թատերաշրջանը։

Ավստրիայի գյուղատնտեսությունն ու բիզնես հոտառությունը
ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱ

Ավստրիայի գյուղատնտեսությունն ու բիզնես հոտառությունը

Ավստրիան հրաշքների երկիր է. այն գտնվում է Եվրոպայի սրտում և դարերի պատմություն ունեցող այս երկիրն հայտնի է իր հարուստ պատմագրությամբ, մշակույթով ու տնտեսությամբ: Այս ճանապարհորդության ընթացքում մենք կծանոթանանք Ավստրիայի գողտրիկ վայրերի ու գյուղերի հետ, որտեղ մարդիկ ապրում են բացարձակապես գյուղատնտեսական աշխատանքներով։

Երիտասարդական քաղաքականության նոր հորիզոններ. Ամենամյա երիտասարդական ֆորումը Աղվերանում
ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱ

Երիտասարդական քաղաքականության նոր հորիզոններ. Ամենամյա երիտասարդական ֆորումը Աղվերանում

Աղվերանում տեղի ունեցավ ամենամյա երիտասարդական ֆորումը, որը համախմբել էր 150 երիտասարդների և երիտասարդական ՀԿ-ների ներկայացուցիչների ՀՀ 10 մարզերից և մայրաքաղաքից: Միջոցառմանը ներկա էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԱԺ հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը, համայնքային ներկայացուցիչներ, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: