«Արտոնյալ վարորդներ, որոնք «ճաշի մեջ ընկած ճանճի նման» փչացնում են ընդհանուր պատկերը՝ կատաղի արագությամբ անցնելով քաղաքի փողոցներով: Նշեց, որ կար ժամանակ, երբ, այսպես ասած, «ոսկե երիտասարդություն» կար քաղաքում, որոնք պաշտոնյա հայրիկների որդիներն էին ու անարգել անում էին այն, ինչն իրենց սրտովն էր, ավելին, կային խոսակցություններ, թե ամեն ամիս վճարում էին ինչ-որ պաշտոնյաների, որ իրենց որդիներն ազատ վերուվար անեն քաղաքով…»:
Կաշառակերություն հասկացությունը միակողմանի չպետք է դիտարկել. կա տվող ու կա վերցնող
Հարցազրույց Շիրակի մարզպետարանի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ ՀՐԱՅՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ:
«Ես ունեմ երազանք» իրազեկման թատրոնը մեկնարկեց
Գյումրու դրամատիկական թատրոնի Մ. Մկրտչյան փոքր դահլիճում տեղի ունեցավ «Ես ունեմ երազանք» իրազեկման շրջիկ թատրոնի առաջին ներկայացումը: Ծրագիրն իրականացվում է «ԼոգոՍ» ԻՀԿ-ի կողմից: «Իրազեկման ինտերակտիվ թատրոն» ծրագիրը «ԼոգոՍ» ԻՀԿ-ն իրականացնում է 2018 թվականից: Նպատակն է՝ աջակցել գյուղական համայնքների կանանց շրջանում իրավունքների վերաբերյալ իրազեկման մակարդակի բարձրացմանը և խթանել որոշումների կայացման գործընթացին վերջիններիս մասնակցությունը:
Երգող թղթերի սիմֆոնիան
Գյումրիում 2 ամիս է, գործում է մինի թանգարան, որտեղ ցուցադրվում են ծնունդով պեմզաշենցի Վալեր Նազարեթյանի ձեռքի աշխատանքները. թղթից պատրաստված երաժշտական. լարային, հարվածային, ստեղնաշարային գործիքների մանրակերտերը: Կհարցնեք, թե դրա ի՞նչն է հրաշք, կասեմ. այդ մանրակերտերը աչքիդ առաջ կենդանանում են՝ նվագում… Այո, այո, նվագում են:
Ծառերն «հիվանդանում» են՝ սրճարանների ու օբյեկտների «խաթեր»
Վերջերս Գյումրիում նոր թափ է առել ծառահատումները. Ռիժկովի ճեմափողոց, Տիգրան Մեծ փողոց և այլն, ինչն առաջացրել է բազմաթիվ գյումրեցիների դժգոհությունները: Շատերը սոցցանցերում լուսանկարներ են հրապարակել՝ դժգոհությամբ լի գրառումներով: Իսկ քաղաքապետարանի պաշտոնյաներն էլ պատասխանում են, թե՝ խորը էտ են անում կամ, որ իբր ծառերը հիվանդ են եղել, դրա համար են կտրել: Էտում են, թե՝ ՓԵՏՈՒՄ, թե քաղաքը կանաչապատումից ԵԹՈՒՄ են թողնում, սրա ձենն հետո կելնի: Ուղղակի, չգիտես ինչու, «հիվանդ ծառերը» թարսի պես «բուսնել» էին հենց այն վայրերում, որոնց հարևանությամբ կամ սրճարան է գտնվում, կամ որևէ այլ օբյեկտ:
Նոր էքսպոզիցիա՝ նոր լուծումներով
Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը ներկայացրեց համայնքային ենթակայության տակ գտնվող թանգարանների զարգացման համալիր ծրագրի ուղենիշ կետերը՝ հարմարավետ, փոփոխվող, սովորեցնող, ճանաչելի և փնտրված, նաև հավելեց. «Շնչող թանգարաններ» ենք ուզում ունենալ և այնպես է ստացվել, որ «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահն» առաջինն է կարողացել տեղայնացնել մուլտիմեդիա գործիքների օգտագործումը և կարողացել է գիտական բաղադրիչը պատկերասրահին զուգահեռ համադրել: Դա է պատճառը, որ սկսում ենք այս պատկերասրահից:
Աշխատաշուկայում զբոսավարի, խոհարարի, մատուցողի պահանջարկ կա
Հարցազրույց ՀՀ Զբաղվածության պետական գործակալության Գյումրու Զբաղվածության տարածքային կենտրոնի ղեկավար ԱՄԱԼՅԱ ԱԴԱՄՅԱՆԻ հե
«Փողոցները քանդել ենք, որ սարքենք՝ գեղեցիկ ու բարեկարգ քաղաք ունենանք»
«Ֆունդամենտալ փոփոխություններ ենք անում: Գետնի տակն ուսումնասիրել են, մասնավոր սեկտորն ինչ ասես արել է, մենք որտեղի՞ց իմանայինք, դրա համար ժամանակ է պետք: Փողոցը սարքելու համար անհրաժեշտ է նվազագույնը մեկ տարի ժամանակ, մեր ծրագիրը երեք տարի է: Հաջորդ տարի էլ կունենանք նման անհանգիստ վիճակներ այն փողոցներում, որոնք պետք է քանդենք, մոտ 34 փողոց: Միանգամից չենք քանդի. սկզբում մայթը կսարքենք, հետո փողոցը կքանդենք…»
Գյումրու պատմական միջուկը պետական աջակցության կարիք ունի
Հարցազրույց Գյումրու գլխավոր ճարտարապետ ՀԵՆՐԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ հետ:
Սամվել Սեւադա. «Լիպարիտ Մատվեյիչն ու տրայնոյ տուլուպը»
Լիպարիտը շատ էր նեղվում, որ իրեն Լիպո էին ասում: Երևի ինչ-որ յուրահատուկ բան ուներ, որի մասին մենակ ինքը գիտեր ու չէր ասում: Մեզ նման սովորական մարդիկ տեղյակ չլինելով էդ յուրահատուկից` նրան Լիպո էին ասում: Նրա ծագման մասին գիտեինք այնքանով, որ ոչ վաղ անցյալում հայրը` Մաթոսը, Չրախլի գյուղից էշի վրա բարձած կեղծ մեղր էր բերում քաղաք վաճառելու: Բայց Լիպոն անդրդվելի էր, և իր անվան հետ կապված յուրաքանչյուր ոտնձգություն համարում էր համարյա անձնական վիրավորանք: