Հարցազրույց ԱԺ ընտրությունների Շիրակի մարզում «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածու` Շիրակի մարզպետ ԿԱՐԵՆ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԻ հետ:
Հիմնականում փլվեցին լենինգրադյան նախագծով շինությունները
Երկրաշարժին փլվեցին հիմնականում լենինգրադյան նախագծերով շենքերը: Դեռ այն ժամանակներին, երկրաշարժից առաջ, տրեստի կառավարչին ուզում էին դատել, Մոսկվայից եկան ստուգումների, գտան, որ հիմնական սխալը միացումների մեջ է, որոնք պետք է պահեին շենքը… Եթե բուն մեղավորը տրեստի ղեկավարը լիներ, նրան հաստատ կդատեին, բայց մեղավորությունը նախագծողներինն էր… Բայց, միայն նախագծողների վրա էլ չեմ գցում ողջ մեղավորությունը, մեղավորները շատերն էին. անպատասխանատու աշխղեկներ, անփույթ շինարարներ…
Մշակույթի ոլորտում անհրաժեշտ է սերունդների երկխոսությունը
Հարցազրույց Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ ԼԻԼԻԹ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ հետ:
Ֆելիքս Ցոլակյան. «Էլ թաղային հեղինակությունները չեն կարողանա դերակատարություն ունենալ»
Չեմ կարծում, որ ռեյտինգայինի մնալու դեպքում էլ ռեյտինգայինով ընտրված պատգամավորները կարող են նույն ձևով գործարքների մեջ մտնել և նորից ընտրվել։ Դա ես բացառում եմ, որովհետև մարդիկ այսօր փոխված են, մտածողություն է փոխված, չեն գնալու այդ բանին, ուղղակի չեն գնալու: Էլ թաղային հեղինակությունները չեն կարողանա դերակատարություն ունենալ…
Ամեն մեկը յուրովի ինչ-որ ժամանակահատված խելագարվեց ու հետո վերադարձավ
«Լենինականը կա մեր գլխում, մեր մտքում: 30 տարի առաջ Լենինականը դեռ կար, դրանից հետո էլ շուրջ 10 տարի էլ կար, բայց վերջին 10-ամյակի ընթացքում ասես վերջին շունչն էր տալիս… Երկրաշարժը նրան ագոնիկ վիճակի մեջ էր գցել, այդ հոգեվարքային վիճակն ավարտվեց ու Լենինականն էլ չեղավ: Ու դա ինձ համար շատ տխուր է…»
«Ես ու ընկերս 10 րոպե ուշացանք… փրկվեցինք»
Պատմում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության պատվո հյուպատոս, «Բեռլին Հյուրերի տան» տնօրեն Ալեքսան Տեր-Մինասյանը. «Սկզբում առաջնային էր փրկարարական գործողությունները, փորձում էինք ողջ մնացածներին գտնել, դուրս հանել, իսկ հետո արդեն անցանք գործարանը փրկելու՝մտածելով, որ նորից հնարավոր կլինի վերականգնել, հույսը մեծ էր, չնայած, որ շատ արտադրամասեր հիմնովին փլուզվել էին: Քարերն հանելով, դասավորում էինք, համարակալում, կրակի մոտ գիշերում, առավոտյան նորից շարունակում…»
ՀՀ նախագահ. «Գյումրիում մարդիկ պետք է աշխատանք ունենան»
Մախագահը նաեւ այցելեց Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն: Այցելեց «Բրեյն Ֆորս» ընկերություն, բոլոր աշխատակիցներին մեկ առ մեկ ողջունեց, հարցուփորձ արեց, անգամ մի պահ ուզեց նստել համակարգչի դիմաց, հետո երևի փոշմանեց: «Բրեյն Ֆորս» ընկերության հիմնադիր տնօրեն Գուրգեն Ղարիբյանից մանրամասն հետաքրքրվեց, թե քանի աշխատող ունի, ինչ ծրագրերով են աշխատում, ինչպիսի պատրաստի պրոդուկտ ունեն…
«Ինչխոր 37 թվի ավելի փափուկ տեսակը կկատարվի»
«Հեղափոխություն է, թե պաշտոնափոխություն է, շարժումը, որ տեղի ունեցավ, մենք հույս ունեինք, որ Նիկոլին միանալով, դրական փոփոխություններ կտեսնենք: Բայց էն բուրգը, որի վերևը կանգնածներից փողը վերցնում են, քաղաքից չբացակայելու ստորագրությամբ բաց են թողնում, իսկ էն մարդիկ, որ բուրգի ներքևում է՝ ժողովուրդը, կտուժվի… Ես կպատկերացնեմ, ինչխոր 37 թվի ավելի փափուկ տեսակը կկատարվի: Հըլը էն ժամանակ, երբ 90 թվին ՀԱԲ կառույցը ցրեցին, էդ ժամանակ Շիրակի տարածաշրջանը միակն էր, որ միահամուռ մնաց…»,- ասաց ազատամարտիկ Մկրտիչ Բաղդասարյանը:
Ունենք այն, ինչ ունենք
Սամվել Բալասանյանը արձագանքեց. «Եթե էդպիսի գործիք դուք կարողանաք գտնել, որը դնելով ասֆալտի վրա, գետնի տակ, կասի՝ այ էս ջրագիծը քաշել է Գևորը, էս մեկը քաշել է Ղուկասը: Եթե նման գործիք Հայաստանի Հանրապետությունում կամ աշխարհում կա, իդեալական է: Նախագծողներ, պատասխանեք, կա՞ էդպիսի գործիք»: Նախագծողը պատասխանեց, թե այդ հարցին կոնկրետ չի կարող պատասխանել…
«Լենինականը ղայդին մարդկանց քաղաք էր»
Մենք հին ազգ ենք, մենք ամեն ինչ տեսած ենք, ամեն ցավ ապրած ենք, մենք տանջված ազգ ենք, մեր արյան գենում ունենք ու կրում ենք այդ ինֆորմացիան: Մենք մեզ համար ըշտը հոգեբան էինք: Տեսեք, իմ կոլեկտիվի անդամների տներում կարծում եք վիշտ չէ՞ր եղել. բոլորն էլ զոհեր ունեին, գնացին մեկ օրով, բայց ետ եկան, որովհետև հասկանում էին, որ իրենց օգնության կարիքը կա: Մենք 3 ամիս մեքենաների մեջ ենք քնել, հենց կանչ էր լինում, երկու հոգի գնում էր…