Գյումրիում դեղապատ ստենտավորումը կիրականացվի 850 հազար դրամով
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գյումրիում դեղապատ ստենտավորումը կիրականացվի 850 հազար դրամով

Լավ նորություն Գյումրու բժշկական կենտրոնից. այսուհետ սրտի դեղապատ ստենտավորումը կիրականացվի 850 հազար ՀՀ դրամով՝ նախկին 1մլն 100 հազար դրամի փոխարեն: Այսինքն՝  բժշկական ծառայության արժեքը նվազում է 250 հազար դրամով: Այս փոփոխությունը ուժի մեջ է մտել հուլիսի 1-ից:

«Մինչեւ առուն ջուր գա, գորտի աչքերը դուրս գուկա»
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

«Մինչեւ առուն ջուր գա, գորտի աչքերը դուրս գուկա»

Գյումրու Թատերական հրապարակում գտնվող թե՛ ցայտաղբյուրը, թե՛ շատրվանները չեն գործում: Ցայտաղբյուրը թերևս նորմալ վիճակում է, բայց ջուր չի ցայտում: Իսկ շատրվանները… տխուր տեսարան է: Հարակից տարածքի բնակիչները դիմել են «Շրջապատին»՝ խնդրելով բարձրաձայնել այս հարցը:

Կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղում կոռուպցիոն դրսևորումների մասին ԶԼՄ հրապարակումների առթիվ հարուցվել է քրգործ
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղում կոռուպցիոն դրսևորումների մասին ԶԼՄ հրապարակումների առթիվ հարուցվել է քրգործ

Նյութերի նախապարտաստման ընթացքում տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Գյումրի քաղաքի մի բնակչուհի, 2004-2009թթ. որպես դաշնամուրի դասատու աշխատելով «Իմպրոռիթմ» հենակետային վարժարանում, բանավոր համաձայնության գալով «Կոմիտասի» անվան Երևանի պետական կոնսերվատորիայի  Գյումրու մասնաճյուղի ռեկտոր Կ. Ա.-ի հետ, գործարկել է կոնսերվատորիայի և նույն  վարժարանի սննդի սպասարկման օբյեկտը:

Կամ ավանդույթ է պետք փոխել, կամ՝ խցանումներ կլինեն
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

Կամ ավանդույթ է պետք փոխել, կամ՝ խցանումներ կլինեն

Այսուհետ Գյումրիում շրջանաձև երթևեկության կանոնները գործելու են այլ կերպ: ՀՀ-ում մինչև անցած տարի գործում էր կարգ, երբ հրապարակային շրջանաձև երթևեկության վարորդները ճանապարհը զիջում էին հրապարակ մտնող տրանսպորտային միջոցներին, իսկ նոր կարգով, երթևեկության առավելությունը կտրվի շրջանաձև երթևեկություն կատարողին, այսինքն հարակից տարածքներից դեպի հրապարակ մտնող տրանսպորտային միջոցները պետք է ճանապարհը զիջեն շրջանաձև երթևեկություն կատարող կամ այդ տարածքը լքող տրանսպորտային միջոցներին:

«Ըսի-ըսավ»` Ամալյա Թումասյանի հետ
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Ըսի-ըսավ»` Ամալյա Թումասյանի հետ

Սա առաջին անգամ է, երբ ես պետք է խոսեմ ինձանից: Ինձ պետք է հանգստություն: Ես հանգստության ձգտող մարդ եմ և ամեն քայլ բերում է նրան, որ ես հոգեպես ու ֆիզիկապես լինեմ հանգիստ: Հանգստություն ասելով՝ նկատի չունեմ նստել բազմոցին ու ոչ մի բան չանել…