ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

Գյումրու երթուղային ցանցը նորացվում է

ՀՀ կառավարության հետ համատեղ իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակներում (50-50% հարաբերակցությամբ) Գյումրու համայնքապետարանը ձեռք է բերել 17 տեղանոց 63 նոր միկրոավտոբուս, որից 4-ը՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար: Միկրոավտոբուսների առաջին խմբաքանակը՝ 20 մեքենա, արդեն Գյումրիում է: Առաջիկայում Գյումրի կներկրվեն մեքենաների հաջորդ խմբաքանակները:

Առաջիկայում կհայտարարվի մրցույթներ և կորոշվեն, թե ինչ եղանակով կշահագործվեն այս մեքենաները: