ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանը հայտարարում է մրցույթ հետևյալ թափուր տեղերի համար.
— <<Ռադիոէլեկտրոնային միջոցների տեխնիկական սպասարկում եվ նորոգում>> մասնագիտության գծով արտադրական ուսուցման վարպետ՝ 1 դրույք
— <<Ոսկերչություն>> մասնագիտության գծով արտադրական ուսուցման վարպետ՝ 1 դրույք
— Հայոց լեզվի և գրականության ուսուցիչ՝ 0,5 դրույք /շաբաթական 11 դասաժամ/
Թափուր տեղերի համապատասխանության նկատմամբ սահմանված պահանջներն են՝ տվյալ մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքի փորձ և միջին կամ բարձրագույն համապատասխան մասնագիտական կրթություն, կամ տվյալ մասնագիտական զբաղվածության բնագավառում աշխատանքային գործունեության փորձ, եթե տվյալ դասընթացի ուղղությամբ միջին կամ բարձրագույն կրթություն չի իրականացվում։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
1) դիմում (Ձև 1),
2) կրթության մասին հավաստող փաստաթուղթ (դիպլոմ) (բնօրինակը և պատճենը),
3) անձնագիր (բնօրինակը և պատճենը),
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք (առկայության դեպքում),
5) ինքնակենսագրություն (Ձև 4),
6) մեկ լուսանկար` 3×4 չափի,
7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ, բացառությամբ` Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրերի ուժով աշխատանքի թույլտվություն ստանալու պահանջից ազատված օտարերկրացիների,
8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ (բնօրինակը և պատճենը),
9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական աստիճան, կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
Փաստաթղթերն ընդունվում են սույն թվականի օգոստոսի 14-ից օգոստոսի 25-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 16:00-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից։
Մրցույթը տեղի կունենա օգոստոսի 30-ին, ժամը 14-00-ին, «Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ում, հասցե՝ ք. Գյումրի, <<Անի>> թաղամաս, 11 փողոց, 5/2 շենք։
Տեղեկությունների համար զանգահարել /0312/ 6-64-07 հեռախոսահամարով: