ՄՐՑՈՒՅԹ

Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանը հայտարարում է մրցույթ հետևյալ թափուր տեղերի համար.

— <<Ռադիոէլեկտրոնային միջոցների տեխնիկական սպասարկում եվ նորոգում>> մասնագիտության գծով արտադրական ուսուցման վարպետ՝ 1 դրույք

— <<Ոսկերչություն>> մասնագիտության գծով արտադրական ուսուցման վարպետ՝ 1 դրույք

— Հայոց լեզվի և գրականության ուսուցիչ՝ 0,5 դրույք /շաբաթական 11 դասաժամ/

Թափուր տեղերի համապատասխանության նկատմամբ սահմանված պահանջներն են՝ տվյալ մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքի փորձ և միջին կամ բարձրագույն համապատասխան մասնագիտական կրթություն, կամ տվյալ մասնագիտական զբաղվածության բնագավառում աշխատանքային գործունեության փորձ, եթե տվյալ դասընթացի ուղղությամբ միջին կամ բարձրագույն կրթություն չի իրականացվում։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ  է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`

1) դիմում (Ձև 1),

2) կրթության մասին հավաստող փաստաթուղթ (դիպլոմ) (բնօրինակը և պատճենը),

3) անձնագիր (բնօրինակը և պատճենը),

4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք (առկայության դեպքում),

5) ինքնակենսագրություն (Ձև 4),

6) մեկ լուսանկար` 3×4 չափի,

7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ, բացառությամբ` Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրերի ուժով աշխատանքի թույլտվություն ստանալու պահանջից ազատված օտարերկրացիների,

8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ (բնօրինակը և պատճենը),

9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական աստիճան, կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):

Փաստաթղթերն ընդունվում են սույն թվականի օգոստոսի 14-ից օգոստոսի  25-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 16:00-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից։

Մրցույթը տեղի կունենա օգոստոսի 30-ին, ժամը 14-00-ին, «Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ում, հասցե՝ ք. Գյումրի, <<Անի>> թաղամաս, 11 փողոց, 5/2 շենք։

Տեղեկությունների համար զանգահարել  /0312/ 6-64-07 հեռախոսահամարով: