[vc_row][vc_column width=”1/3″][vc_single_image image=”863″ img_size=”full” onclick=”link_image”][vc_single_image image=”864″ img_size=”full” onclick=”link_image”][/vc_column][vc_column width=”2/3″][vc_column_text]ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականով՝ Գյումրին տուրիզմի կենտրոն դարձնելու մտադրությունն արդեն կյանքի է կոչվում: Նախ վարչապետի ընտանիքը գնեց Գյումրու կենտրոնում գտնվող հին կառույցների մեկը՝ «Ջրահարս» ռեստորանի շենքը՝ այն հյուրանոցային համալիր դարձնելու նպատակով։ Կառույցի տարածքն էլ գրավիչ ու հրապուրիչ դարձնելու համար սկսվել է Ռուսթավելի փողոցի հիմնանորոգման աշխատանքները:
«Շրջապատի» հետ զրույցում Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը նշեց, որ փողոցի նախկին տեսքը պահպանվելու է. «Այդ փողոցը չի ասֆալտապատվելու, սալապատվելու է գրանիտով: Հողային աշխատանքները մոտենում են ավարտին, կոմունիկացիոն աշխատանքներն են արվելու, անձրևաջերի հեռացման համակարգ է տեղադրվելու: Դժվարությունն այն է , որ փողոցը մեծ չափով է փորվում, այնտեղ շենքեր կան, որոնք վթարային վիճակում են, նախապատրաստական աշխատանքներ են ձեռնարկվում, որ հանկարծ փլուզումներ տեղի չունենան»:
Ռուսթավելի փողոցի տների բնակիչները և՛ ուրախ են, և՛ վախեցած: Վախեցած են՝ քանի որ փողոցի քանդման ժամանակ թուլացել են տների հիմքերը: Տիկին Կարինեի տանը կից շինության պատը խարխլվել է. «Իմ տանը կպած է հարևանի տան պատը, ճիշտ է՝ տան տերը քաղաքում չէ, ու այդ տունը ոչ կտուր ունի, ոչ դուռ ու լուսամոտ, բայց տրակտորը հենց սկսեց աշխատել, իմ տան պատն էլ սկսեց շարժվել: Զանգեցի 911: Եկան, երկաթներով մի կերպ հավաքեցին, որ հանկարծ պատը չփլուզվի»:
Բնակիչներից մեկն էլ դժգոհեց, որ քանդման ժամանակ վնասվել է տան հեռախոսային գիծն ու ինտերնետ կապը. «Մարդ չգիտի՝ ուրախանա՞, թե՞ չէ… Սաղ լարերը կտրին ու քցին, հետո եկան իրենց կտրածը սարքին, անհամբեր կսպասենք, որ վերջացնեն: Մայթերով քայլել հնարավոր չէ, թե անձրև էլ եկավ՝ վերջ, տներս ցեխի մեջ կորած է»,- ասաց տիկին Գայանեն:
Գյումրու գլխավոր ճարտարապետը հորդորեց բնակիչներին՝ ըմբռնումով մոտենալ. «Որոշակի չափով անհարմարություններ կլինեն, բայց, գիտենալով նպատակը, բնակիչները պետք է մի քիչ ըմբռնումով մոտենան, որովհետև շինարարություն է»:
Նշենք, որ փողոցի սալաքարերը հանվել և պահեստավորվել են «ապահով» վայրում՝ քաղաքապետին պատկանող «Սև բերդի» հարակից տարածքում: Թե որքան գումար է նախատեսված Ռուսթավելի փողոցը վերջնական տեսքի բերելու համար, գլխավոր ճարատապետը տեղյակ չէ:
ԷԼԻԶԱ ՖՐԱՆԳՈՒԼՅԱՆ[/vc_column_text][/vc_column][/vc_row]