ՄՐՑՈՒՅԹ

Գյումրու  N19 հիմնական  դպրոց

Հայտարարություն

Հայտարարվում է մրցույթ՝  ՀՀ  Շիրակի  մարզի  «Գյումրու  N19 հիմնական  դպրոց» ՊՈԱԿ-ի  «Ֆիզկուլտուրա» (22  դասաժամ) առարկայի ուսուցչի թափուր տեղի համար:       

Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել`

— դիմում (ձև 1),

— 1 լուսանկար 3×4 չափի,

— բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթուղթ (դիպլոմ),

— անձը հաստատող փաստաթուղթ,

— «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը՝ (առկայության դեպքում),

— ինքնակենսագրություն (ձև 5),

— այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,

— ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ

— հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),

— որակավորման  տարակարգ   ունենալու  դեպքում՝  հավաստող փաստաթուղթ:

Փաստաթղթերն  ընդունվում  են  2024թ.  ապրիլի  9 -ից  մինչև  ապրիլի 22-ը ներառյալ, ամեն օր ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից:

Մրցույթը  տեղի  կունենա  2024թ.  ապրիլի  30 -ին` ժամը 14:00-ին,

ՀՀ  Շիրակի  մարզի   «Գյումրու  N19 հիմնական  դպրոց»   ՊՈԱԿ-ում,

Հասցեն՝     ք. Գյումրի, Վ․ Սարգսյան 13  :

Տեղեկությունների համար զանգահարել` (0312)3-49-24,  (094)81-40-72 հեռախոսահամարներով: