ՄՐՑՈՒՅԹ

Գոգհովիտի միջնակարգ դպրոց

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարվում է մրցույթ՝ ՀՀ Շիրակի մարզի մարզի «Գոգհովիտի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿի «Հայոց լեզու և գրականություն» առարկայի ուսուցչի (17 ժամ) թափուր տեղի համար:

Մրցույթն անցկացվում է երկու փուլով` թեստավորման եւ հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է` ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին: Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել`

— դիմում (Ձև 1),

— մեկ լուսանկար 3×4 չափի,

— բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),

— անձը հաստատող փաստաթուղթ,

— «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),

— ինքնակենսագրություն (Ձև 5),

— այլ պետությունների քաղաքացիները` ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,

— ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,

— հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),  որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:

Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:

Փաստաթղթերն ընդունվում են փետրվարի 22-ից մինչև մարտի 07-ը ներառյալ, ամեն օր` ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից: Մրցույթը տեղի կունենա մարտի 15-ին` ժամը 14:00-ին, ՀՀ Շիրակի մարզի Գոգհովիտի միջնակարգ դպրոցում. հասցե՝ գ. Գոգհովիտ, փ. 1, շ. 18:

Տեղեկությունների համար զանգահարել (093) 20-75-94 հեռախոսահամարով:

 

«Գոգհովիտի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն՝  Ն.Գրիգորյան