«Շրջապատ»-ի բլից հարցերին է պատասխանում գյումրեցի ծանրամարտիկ, Հայաստանի բազմակի չեմպիոն, աշխարհի, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն ԳՈՌ ՄԻՆԱՍՅԱՆԸ:
— Ձեր օրը սկսում եք…
— … Առավոտյան վազքից և նախավարժանքից:
— Ձեր ամենատարօրինակ սովորությունը:
— Չունեմ:
— Իր, որը միշտ ձեզ հետ է:
— Վզնոց:
— Ինչի՞ մասին երբեք չեք բարձրաձայնի:
— Չգիտեմ:
— Չեք սիրում, երբ կինը…
— …ստում է:
— Մի բան, որ երբեք չեք անի:
— Չեմ դավաճանի:
— Ինչի՞ց եք վախենում:
— Շներից:
— Թեմա, որի շուրջ սիրում եք խոսել:
— Մեքենաներից:
— Մարդ, ով գիտի ձեր բոլոր գաղտնիքները:
— Այդպիսի մարդ չկա:
— Ձեր ամենասիրելի վայրը:
— Իմ տունը:
— Երազում եք…
— … գնալ ճանապարհորդության:
— Ո՞ր ուտելիքն եք ամենաշատը սիրում:
— Հայկական խորոված:
— Ձեր ոգեշնչման աղբյուրը:
— Իմ անցած ճանապարհը:
— Կյանքում չեք ների…
— … Դավաճանությունը:
— Երբ բարկացած եք…
— … Ինձ շատ դժվար է բարկացնելը:
— Ձեզ հունից հանում է…
— … Երևանի անվերջ խցանումները:
— Ձեզ հասկանալու համար դիմացինը…
— … Պետք է լսի ինձ:
— Մեկ բառով նկարագրեք ինքներդ ձեզ:
— Բարի:
— Շրջապատում ինչպիսի՞ն եք:
— Ընկերասեր:
— Սպորտից զատ՝ ձեր սիրելի աշխատանք—զբաղմունքը:
— Աշխատանք չունեմ, սիրում եմ մեքենա վարել:
— Ազատ ժամանակ սիրում եք…
— … Նարդի խաղալ:
— Գոռ Մինասյանը 10 տարի առաջ և 10 տարի հետո:
— Շատ բան է փոխվել, բայց իմ մարդ տեսակը նույնն է մնացել, և կմնա:
— Կամուսնանաք, եթե…
— … Եթե գտնեմ իմ երկրորդ կեսին:
— Եթե չլիներ սպորտը…
— … Չեմ մտածել այդ ուղղությամբ, բայց երևի որևէ բիզնեսով կզբաղվեի:
ՌԻՄԱ ԿԱՐՃԻԿՅԱՆ
ՇՊՀ, լրագրության բաժին, 4-րդ կուրս