ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իրավիճակը խառն է, բայց մի քանի բան պարզ է էս պահի համար

Իրավիճակը խառն է, բայց մի քանի բան պարզ է էս պահի համար․

  • ա․ Ծառուկյանը Նիկոլին նվեր արեց, տվեց հնարավորություն հեռացնել ուժային նախարարին։ Խոսքը ԱԻՆ֊ի մասին է։ Բացի դրանից մարզպետներին է հեռացնում, լուծում է մարզերում սաբոտաժի հարցը ինչ֊որ չափով, ինչպես նաեւ սպասվող ընտրությունների ժամանակ կեղծիքների համակարգումը։
  • բ․ ՀՅԴ֊ն էնքան աջ֊ձախ արեց, որ չնկատեց, ոնց դուրս մնաց քաղաքականությունից ՀՀ տարածքում։
  • գ․ Նիկոլը ցույց տվեց, որ մեկ ժամում կարող է մոբիլիզացնել շատ մեծ եւ ուժային գործողություններին պատրաստ զանգված։
  • դ․ Պարզվեց, նախագահից լիքը բան կախված է․ օրենքը կարող է չստորագրել։ Տեսնենք, ինչացու է մեր նախագահը։
  • ե․ Նիկոլը շատ ռիսկային խաղ է խաղում, ամեն ինչ այդքան միանշանակ չէ, իր սցենարում տասնվեց օր անորոշություն է լինելու, եւ դա լինելու է հասարակության բեռը։
  • զ․ ԱԺ պուրակը էսօրվանից քաղաքացիների համար բաց է։

Սամվել Մարտիրոսյան