ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Իրինա Շեյկը ծննդաբերելուց հետո

31-ամյա մոդել Իրինա Շեյկը «Ինստագրամում» տեղադրել է իր վերջին լուսանկարը… ներքնազգեստով, որպեսզի բոլորը համոզվեն, որ ծննդաբերելուց հետո իր կազմվածքն ամենեւին չի փոխվել: Ավելին՝ Շեյկն էլ ավելի է գեղեցկացել (գյումրեցիք կասեին՝ էռնակ տիրոջը):

Նրա երկրպագուները շոկի մեջ են, բոլորը հարցնում են, թե ինչ հնարքներ է կիրառել, որ կարողացել է կազմվածքը վերականգնել, չէ որ շատերը տարիներ են ծախսում, որպեսզի կարողանան մի քանի կիլոգրամ պակասեցնեն, իսկ Շեյկը արդեն կիսամերկ ֆոտոսեսիա է անում ամսագրերի առաջին էջերի համար:

Մոդելն ունի անձնական մարզիչ, ում հետ հատուկ ծրագրով մարզվում է՝ գրամ-գրամ, կիլոգրամ-կիլոգրա նվազեցնելու համար: Առավոտյան վազում է, օրվա ընթացքում սնվում է 5 անգամ՝ քիչ-քիչ, շատ է օգտագործում տաք ջուր:

Եթե հիշում եք, ռուսական ծագմամբ ֆոտոմոդելը  շուրջ 5 տարի հանդիպում էր աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկի՝ Կրիշտիանու Ռոնալդուի հետ: Սակայն 2014-ի վերջերին զույգը բաժանվեց: Իսկ երեք ամիս անց Շեյկն արդեն հանդիպում էր դերասան Բրեդլի Կուպերի հետ: