ՍՊՈՐՏ

Խորեն Հովհաննիսյան. «Մեր հավաքականը վերջերս միայն մեկ մարտավարություն ունի՝ արագ գոլ խփել»

Լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը ռուսական «Матч ТВ»-ին տված հարցազրույցում խոսել է հայկական ֆուտբոլի ու Հայաստանի հավաքականի մասին:

Ճի՞շտ ուղղությամբ է զարգանում հայկական ֆուտբոլը:

— Ներկա պահի՞ն, թե՞ ընդհանրապես:

— Կոնկրետ՝ հիմա: Հույս կա՞, որ Հայաստանի հավաքականը այլեւս չի պարտվի Ջիբրալթարին:

— Վերջերս ղեկավարությունը փոխվեց, տեսնենք ինչ կլինի: Դեռեւս դուր չի գալիս, թե ինչպես են ընթանում գործերը: Ոչ մի փոփոխություն: Ինչպես կար, այնպես էլ մնացել է:

— Իսկ հին ղեկավարությունը դուր գալի՞ս էր:

— Ընդհանրապես դուր չէր գալիս:

— Նայե՞լ եք Մխիթարյանի խաղը «Լիվերպուլի» դեմ:

— Իսկ Դո՞ւք:

— Նայել եմ:

— Եվ ի՞նչ:

— Այնքան էլ լավ չէր:

— Եթե ես նման բան ասեմ, սխալ կհասկանան: Ավելի լավ է Դուք ասեք: Անգլիայում իր մոտ չի ստացվում: Բայց երեւի դեռ կստացվի, երևի:

Կասե՞ք՝ ինչպե՞ս կարելի էր պարտվել Ջիբրալթարին:

— (Ծիծաղում է): Մխիթարյանին է պետք հարցնել: Տեսե՞լ եք այդ թիմը: Եթե ես և Դուք դուրս գանք խաղադաշտ, կհաղթենք:  Մեր հավաքականը վերջերս միայն մեկ մարտավարություն ունի՝ արագ գոլ խփել: Իսկ Ջիբրալթարին դժվար է արագ գոլ խփել, համաձայն եմ: Պետք է հետևություններ անել, ուրիշ ծրագիր ունենալ: Հիմա Մակեդոնիային հաղթեցինք: Ամեն ինչ նորմալ է, լավ է, այո՞: Ոչ: Մյուս խաղին էլի առանց հետևությունների դուրս կգան:

— Չեք հավատում մարզիչ Գյուլբուդաղյանցի՞ն:

— Ես ինչու՞ պետք է հավատամ: Կարևորը՝ ֆեդերացիան հավատա:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ: