Գյումրիում կայացավ Համահայկական Կյոկուշինկայ Բուդո Կարատե Ֆեդերացիայի Շիրակի մարզի պատանիների բաց առաջնությունը, որին մասնակցում էին նաև Սևան քաղաքի թիմը` Արթուր Մարգարյանի գլխավորությամբ, և Աբխազիայի թիմը` Արման Պետրոսյանի գլխավորությամբ: «Առաջնությանը մասնակցեցին 70 մարզիկ: Ինչպես միշտ, իրենց ներկայությամբ առաջնությունը պատվեցին Շիրակի մարզի և Գյումրի քաղաքի սպորտ բաժնի ղեկավարները և մեր ինֆորմացիոն ընկեր «Շրջապատ» շաբաթաթերթը»- իր խոսքում նշեց Համահայկական Կյոկուշինկայ Բուդո կարատեի ֆեդերացիայի նախագահ Էդիկ Սարգսյանը (սև գոտի, 4-րդ դան):
Առաջնության ժամանակ տեղի ունեցավ նաև սուպեր մենամարտ՝ 5 ռաունդ 2 րոպեով, Արտյոմ Խաչատրյանի և Ալբերտ Մարգարյանի միջև: Համառ պայքարում հաղթեց Արտյոմ Խաչատրյանը: Բոլոր մարզիկները ցույց տվեցին բարձր մարտական ոգի՝ անցկացնելով տեխնիկապես բարձր մակարդակի մենամարտեր: Այսպիսով.
7-8 տարեկանների, մինչև 25կգ քաշային կարգում չեմպիոն դարձավ Հենրիկ Հովհաննիսյանը, 2-րդ հորիզոնականը զբաղեցրեց Գոլիկ Բոգդանը, իսկ 3-րդ տեղ գրավեց Յուրի Կրիմովը:
8-9 տարեկաններ, մինչև 30կգ
- Համլետ Թորոսյան
- Արտաշես Մկրտչյան
- Սերգեյ Մկրտչյան:
8-9 տարեկաններ, մինչև 35կգ
- Արսեն Դավթյան
- Արսեն Սուքիասյան
- Ռոբերտ Խաչատրյան:
10-11 տարեկաններ, մինչև 30կգ
- Մարտին Ավատյան
- Արտակ Ամատունի
- Արա Գալոյան:
10-12 տարեկաններ, բացարձակ քաշային կարգ
- Արման Ավետիսյան
- Վաչագան Սահակյան
- Մելսիկ Սամսոնյան:
11-12 տարեկաններ, մինչև 35կգ
- Արսեն Մկրտչյան
- Արտուշ Վարդանյան
- Արթուր Բաղդասարյան:
12-14 տարեկաններ, բացարձակ քաշային կարգ
- Սերգեյ Մկրտչյան
- Սամվել Ղալաչյան
- Վոլոդյա Բաղդասարյան: