ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացման ծրագրերը

ԱՌԱՋԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

  1. թիրախը՝ հենց ծախսի նպատակով է որոշվում,
  2. շահառու՝ ռեզիդենտ տնտեսավարող, որն ունի բարվոք վարկային և հարկային պատմություն,
  3. օժանդակության ձևը՝ համաֆինանսավորում, վերաֆինանսավորում, սուբսիդավորում

հիմնական պայմաններ՝

վարկի նպատակ

համաֆինանսավորման
չափ

վերաֆինանսավորման
չափ

սուբսիդավորման
չափ

 աշխատակիցների

50%

100%

ամբողջությամբ*

հարկերի, տուրքերի և   պարտադիր
վճարների

50%

100%

ամբողջությամբ*

հումքի

40%

50%

6%**

սարքավորումների

25%

50%

5%**

 կոմունալ վճարների

45%

90%

10%*

 սննդի

30%

50%

8%**

 

համաֆինանսավորում՝ լուծում է գրավի պակասի խնդիրը և բարելավում է վարկի այլ պայմաններ,

վերաֆինանսավորում՝ լուծում է արժութային ռիսկի խնդիրը և բարելավում է վարկի այլ պայմաններ,

սուբսիդավորում՝ լուծում է տոկոսադրույքի խնդիրը և բարելավում է վարկի այլ պայմաններ,

Պայմանները գործում են վարկերի մինչև 250մլն համարժեքի համար:

Դիմելու վայրը՝ բանկեր և վարկային կազմակերպություններ:

 

ԵՐԿՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

  1. թիրախը՝ գյուղատնտեսության ոլորտ,
  2. շահառու՝ ոլորտի ռեզիդենտ տնտեսավարող և անհատ, որն ունի բարվոք վարկային և հարկային պատմություն, ինչպես նաև գյուղ.կոոպերատիվներ,

օժանդակության ձևը՝ տոկոսադրույքների սուբսիդավորում, իսկ կոոպերատիվների դեպքում նաև համաֆինանսավորում (այդ թվում՝ լիզինգի),

հիմնական պայմաններ՝ բոլոր գյուղատնտեսական նպատակների համար:

Դիմելու վայրը՝ իր բանկը և վարկային կազմակերպությունը:

 

ԵՐՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳ

  1. թիրախը՝ ՓՄՁ-ներ,
  2. շահառու՝ ռեզիդենտ տնտեսավարող, որն ունի բարվոք վարկային և հարկային պատմություն,

օժանդակության ձևը՝ վարկերի տրամադրում՝ շրաջանառության չափից կախված 2,5 մլն – 50մլն ՀՀ դրամ:

հիմնական պայմաններ՝

— ոլորտներ՝ մշակող արդյունաբերություն, կացության և հանրային սննդի կազմակերպում, փոխադրումներ և պահեստային տնտեսություն, զբոսաշրջային ծառայություններ, սպասարկման այլ ծառայություններ, առողջապահություն,

— 2019թ․ շրջանառությունը կազմել է նվազագույնը 24 մլն դրամ առավելագույնը՝ 500 մլն դրամ,

— 2019 թվականի յուրաքանչյուր եռամսյակի շրջանառությունը պակաս չի եղել տարեկան շրջանառության գումարի 10%-ից,

— վարկի առավելագույն չափը 50 մլն, վարկերի տոկոսները առաջին երկու տարիների համար՝ 0%, երրորդ տարում 12%,

– ունի բարվոք վարկային և հարկային պատմություն, այսինքն՝ դիմումի ներկայացման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում չկատարված հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ վարչական վարույթ հարուցված չէ,

– ըստ ԱՔՐԱ տեղեկատվության ժամանակին է կատարել իր վարկային պարտավորությունները։

Դիմելու վայրը՝ Էկոնոմիկայի նախարարության Ներդրումների աջակցման կենտրոն:

 

ՉՈՐՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 

 

  1. շահառու՝ մինչև 14 տարեկան երեխա ունեցող ընտանիքը, որտեղ ծնողները կամ ծնողներից մեկը կորցրել է իր գրանցված աշխատանքը մարտի 13-25 ընկած ժամանակահատվածում և մարտի 25-ի դրությամբ ծնողներից ոչ մեկը չունի աշխատանք,
  2. օժանդակության ձևը՝ միանվագ մեկանգամյա աջակցություն յուրաքանչյուր անչափահաս երեխայի համար000 դրամի չափով,

հիմնական պայմաններ՝ աշխատանքից ազատվելուն նախորդող 2 ամիսների ընթացքում միջին ամսական աշխատավարձի չափը չի գերազանցել 500.000 դրամը:

Դիմելու կարիք չկա, համակարգն ինքնուրույն է որոշում շահառուներին և փոխանցում գումարը:

 

ՀԻՆԳԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

  1. թիրախը՝ արդյունավետ աշխատատեղերի պահպանման աջակցություն,
  2. շահառու՝ 2-ից 50 աշխատակից ունեցող ռեզիդենտ տնտեսավարող,
  3. շահառուների պոտենցիալ քանակ՝ 12.000-ից ավել տնտեսավարողներ,

օժանդակության ձևը՝ միանվագ դրամաշնորհ, ամեն 5-րդ աշխատողի աշխատավարձի չափով,

հիմնական պայմաններ՝ 01.01.2020 թվականից մինչև 01.04.2020 թվականն ընկած ժամանակահատվածում անընդհատ ունեցել են 2-ից մինչև 50 վարձու աշխատակից և նշված ընկերությունների վճարված աշխատավարձի փաստացի ֆոնդը չի նվազել նշված ժամանակահատվածում:

Պետական եկամուտների կոմիտեն ծանուցում է տնտեսավարողին ծրագրի շահառու հանդիսանալու մասին, ինչից հետո տնտեսավարողը դիմում է ներկայացնում ՊԵԿ-ին:

 

ՎԵՑԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

շահառու՝ մարտի 13-30 ընկած ժամանակահատվածում աշխատանքից ազատված անձը

օժանդակության ձևը՝ միանվագ մեկանգամյա աջակցություն 68.000 դրամի չափով,

հիմնական պայմաններ՝

– հունվարի 1-ից մարտի 13-ը ունեցել է գրանցված աշխատանք

– աշխատանքից ազատվելուն նախորդող 2 ամիսների ընթացքում միջին ամսական աշխատավարձի չափը չի գերազանցել է 500.000 դրամը

– չի աշխատել ֆինանսական կազմակերպություններում կամ շահումով խաղերի կազմակերպիչների մոտ

Դիմելու կարիք չկա, համակարգը ինքնուրույն է որոշում շահառուներին և փոխանցում գումարը:

 

ՅՈԹԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

շահառու՝ հղի կինը, ով մարտի 30-ի դրությամբ չունի աշխատանք և ում ամուսինն ազատվել է աշխատանքից մարտի 13-30 ընկած ժամանակահատվածում կամ չունի ամուսին,

օժանդակության ձևը՝ միանվագ մեկանգամյա աջակցություն 100.000 դրամի չափով,

Դիմելու վայրը՝ դիմելու կարիք չկա, համակարգը ինքնուրույն է որոշում շահառուներին և փոխանցում գումարը:

 

ՈՒԹԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

շահառու՝ անձինք, ովքեր մարտի 13-30 հանդիսացել են նշված ոլորտների վարձու աշխատողներ կամ անհատ ձեռնարկատերեր՝

– հյուրանոցային և հյուրատնային ծառայություններ,

– հանրային սննդի ծառայություններ,

– զբոսաշրջային ծառայություններ,

– վարսավիրանոցների և գեղեցկության սրահների ծառայություններ,

– մանրածախ առևտրի ծառայություններ (բացառությամբ սննդամթերք և դեղորայք վաճառողների)

– ցամաքային տրանսպորտի գործունեություն (երթուղային տրանսպորտ).

–  նախադպրոցական կրթություն (մասնավոր մանկապարտեզներ).

– սպորտի բնագավառում գործունեություն (սպորտային ակումբներ, լողավազաններ)

– զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն

օժանդակության ձևը՝ միանվագ մեկանգամյա աջակցություն.

– վարձու աշխատողի հունվար և փետրվար ամիսների միջին աշխատավարձի 50%-ի չափով, բայց ոչ ավել քան 136.000 դրամը, եթե աշխատողը աշխատել է լրիվ դրույքով՝ ապա ոչ պակաս քան 68.000 դրամը,

– Անհատ ձեռներեցներին՝ 2019 թվականի 4-րդ եռամսյակի իրացման շրջանառության 10 %-ի չափով, բայց ոչ ավել, քան 136.000 դրամը,

հիմնական պայմաններ՝ 2020 թվականի մարտի 13-ից մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում հանդիսացել են Տուժած ոլորտների վարձու աշխատողներ:

Դիմելու վայրը՝ online.ssa.am կայքէջ:

 

ԻՆՆԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

  1. շահառու՝ 0-18 տարեկան երեխա ունեցող ընտանիքը, որտեղ երկու ծնողներն էլ չունեն գրանցված աշխատանք,
  2. օժանդակության ձևը՝ միանվագ մեկանգամյա աջակցություն յուրաքանչյուր երեխայի համար500 դրամի չափով,
  3. հիմնական պայմաններ՝ երեխաները և ծնողներից առնվազն մեկը բնակվում են ՀՀ-ում, չեն հանդիսանում ընտանեկան նպաստ ստացող, եթե մինչև մարտի 1-ը ունեցել են աշխատանք, ապա աշխատավարձի չափը չի գերազանցել է000 դրամը:

Դիմելու վայրը՝ online.ssa.am կայքէջ:

 

ՏԱՍՆԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

  1. թիրախը՝ աջակցություն միկրոձեռնարկատիրություններին,
  2. շահառու՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող տնտեսավարողներ,
  3. օժանդակության ձևը՝ միանվագ աջակցություն 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների իրացման շրջանառության 10 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի չափով
  4. հիմնական պայմաններ՝
  5. 2019 թվականին հանդիսացել են ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ, կամ
  6. 2019 թվականին հանդիսացել են անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք և ունեցել են հարկերից ազատման արտոնագիր, կամ
  7. 2020 թվականի հունվարի 1-ից հանդիսանում են անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ և 2019 թվականին չեն հանդիսացել սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված անձ, ինչպես նաև հաշվառված չեն եղել որպես անհատ ձեռնարկատեր։

Պետական եկամուտների կոմիտեն ծանուցում է տնտեսավարողին ծրագրի շահառու հանդիսանալու մասին, ինչից հետո տնտեսավարողը դիմում է ներկայացնում ՊԵԿ-ին:

 

ՏԱՍՆՄԵԿԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

  1. շահառու՝ բնական գազի մատակարարման և էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր կնքած այն բնակիչ բաժանորդները, որոնց 2020 թվականի փետրվար ամսվա ծախսը չի գերազանցել բնական գազի սպառման գծով՝ 10 000 դրամը, էլեկտրական էներգիայի սպառման գծով՝ 5 000 դրամը,
  2. օժանդակության ձևը՝ միանվագ աջակցություն 2020 թվականի փետրվար ամսվա ընթացքում սպառված համապատասխանաբար բնական գազի և էլեկտրական էներգիայի դիմաց վճարի 50% -ի չափով

հիմնական պայմաններ՝ բնական գազի և էլեկտրական էներգիայի սպառման գծով 2020 թվականի փետրվար ամսվա ծախսը չի գերազանցել որոշմամբ սահմանված չափը:

Դիմելու կարիք չկա, գումարը փոխանցվում է բնական գազ և էլեկտրական էներգիա մատակարարող ընկերություններին միջոցառման շահառու համարվող բնակիչ բաժանորդների պարտքի մարմանը, իսկ դրա բացակայության դեպքում՝ որպես կանխավճար:

 

ՏԱՍՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

  1. շահառու՝ բնական գազի մատակարարման և էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր կնքած այն բնակիչ բաժանորդները, որոնց 2020 թվականի փետրվար ամսվա ծախսը կազմել է բնական գազի սպառման գծով՝ 10 001 – 30 000 դրամ ներառյալ, իսկ էլեկտրական էներգիայի սպառման գծով՝ 5 001 – 10 000 դրամ ներառյալ:
  2. օժանդակության ձևը՝ միանվագ աջակցություն 2020 թվականի փետրվար ամսվա ընթացքում սպառված համապատասխանաբար բնական գազի և էլեկտրական էներգիայի դիմաց վճարի 30 % -ի չափով

հիմնական պայմաններ՝ բնական գազի և էլեկտրական էներգիայի սպառման գծով 2020 թվականի փետրվար ամսվա ծախսը կազմել է որոշմամբ սահմանված գումարը:

Դիմելու կարիք չկա, գումարը փոխանցվում է բնական գազ և էլեկտրական էներգիա մատակարարող ընկերություններին միջոցառման շահառու համարվող բնակիչ բաժանորդների պարտքի մարմանը, իսկ դրա բացակայության դեպքում՝ որպես կանխավճար:

 

ՏԱՍՆԵՐԵՔԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

  1. շահառու՝ սոցիալապես անապահով ընտանիքներ,
  2. օժանդակության ձևը՝ միանվագ աջակցություն յուրաքանչյուր ընտանիքին՝ իր նպաստի չափի 50%-ի չափով, որի՝
    — 70%-ը ընտանիքին տրամադրվում է կանխիկ վճարման ձևով՝ ապրիլ ամսվա նպաստի վճարման հետ միասին.
    — 30%-ը փոխանցվում է որպես բաժանորդի կողմից սպառվող էլեկտրական էներգիայի դիմաց վճար,

հիմնական պայման՝ ընտանիքները 2020 թվականի ապրիլ ամսվա դրությամբ ընտանեկան և սոցիալական նպաստների իրավունք ունեն:

Դիմելու կարիք չկա, նախատեսված գումարի 70%-ը տրամադրվում է կանխիկ վճարման ձևով՝ ապրիլ ամսվա նպաստի վճարման հետ միասին, իսկ գումարի մյուս հատվածը յուրաքանչյուր բաժանորդ հանդիսացող նպաստառու ընտանիքի անվամբ փոխանցվում է էլեկտրական էներգիա մատակարարող ընկերությանը: Ընդ որում, շահառուի պարտքի առկայության դեպքում այդ գումարն ուղղվում է բնակիչ բաժանորդի ունեցած պարտքի մարմանը, իսկ դրա բացակայության դեպքում՝ ձևակերպվում որպես կանխավճար: Իսկ շահառուի բաժանորդ չհանդիսանալու դեպքում գումարի այս հատվածը ևս կանխիկ վճարման ձևով տրամադրվում է շահառուին:

 

ՏԱՍՆՉՈՐՍԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

շահառու՝ Հայաստանի Հանրապետության բարձրագույն և հետբուհական (կլինիկական օրդինատուրա) կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ՀՀ քաղաքացի հանդիսացող սովորողներ,

օժանդակության ձևը՝
— ավարտական կուրսի ուսանողներին՝ 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձի 100% փոխհատուցում,
— բոլոր կուրսերի (բացառությամբ՝ ավարտական) ուսանողներին՝ 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձի 75 տոկոսի չափով փոխհատուցում,
-ուսումնական վարկերի տոկոսադրույքի՝ 2020 թվականի մայիսի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար ամբողջական կամ մասնակի (5 տոկոսային կետով) սուբսիդավորում պետության կողմից,

հիմնական պայմաններ՝
— վարձի մասնակի կամ ամբողջական փոխհատուցման դեպքում՝ հանրագումարային միջին որակական գնահատականը (ՄՈԳ) ուսումնառության սկզբից մինչև 2019-2020 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ավարտը կազմում է ՄՈԳ-ի առավելագույն արժեքի 90 և ավել տոկոս.
— 2020 թվականի մայիսի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար պետության կողմից ուսումնական վարկերի տոկոսադրույքի ամբողջական սուբսիդավորման դեպքում՝ հանրագումարային ՄՈԳ-ը ուսումնառության սկզբից մինչև 2019-2020 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ավարտը կազմում է առավելագույն արժեքի 80 և ավել տոկոս:

 

ՏԱՍՆՀԻՆԳԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

1. թիրախ՝ բնապահպանական խնդիրներ լուծելու միջոցով գյուղատնտեսական ոլորտում ժամանակավոր աշխատատեղերի ստեղծում,
2. շահառու՝ Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք, ովքեր կմասնակցեն «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի և «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի կողմից կազմակերպված՝ Հայաստանի
3. Հանրապետության բարձրադիր գոտիներում գետերի ափապաշտպան անտառաշերտերի հիմնման աշխատանքներին,

օժանդակության ձևը՝ համապատասխան վճար:

 

ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

1. շահառու՝ բնական գազի մատակարարման և էլեկտրական էներգիայի մատակարարման և խմելու ջրի մատակարարման և (կամ) ջրահեռացման ծառայության պայմանագրեր կնքած բնակիչ բաժանորդները,
2. օժանդակության ձևը՝ միանվագ աջակցություն՝
— 2020 թվականի փետրվար ամսվա ընթացքում սպառված համապատասխանաբար բնական գազի և էլեկտրական էներգիայի դիմաց վճարի 30 % -ի չափով,
-չգազաֆիկացված բնակավայրերի բաժանորդ բնակիչներին 2020 թվականի փետրվար ամսվա ընթացքում սպառված էլեկտրական էներգիայի դիմաց վճարի 50 տոկոսի չափով,
-2020 թվականի մարտ ամսվա ընթացքում մատուցված խմելու ջրի մատակարարման և (կամ) ջրահեռացման ծառայության դիմաց վճարի 50 տոկոսի չափով,

հիմնական պայմաններ՝
— 2020 թվականի փետրվար ամսվա ծախսը կազմել է բնական գազի սպառման գծով 30 001 — 40 000 դրամ ներառյալ,
— 2020 թվականի փետրվար ամսվա ծախսը կազմել էլեկտրական էներգիայի սպառման գծով՝ 10 001-25 000 դրամ դրամ ներառյալ,
— 2020 թվականի մարտ ամսվա խմելու ջրի մատակարարման և (կամ) ջրահեռացման ծառայության դիմաց ծախսը կազմել է մինչև 3000 դրամ ներառյալ:

 

ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

1. թիրախ՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտ,
2.շահառու՝ տնտեսավարողներ, ովքեր համապատասխանում են «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում նշված չափանիշներին,

օժանդակության ձևը՝ միանվագ դրամաշնորհ մրցույթի արդյունքներով հաղթող տնտեսավարողներին,
հիմնական պայմաններ՝
-հայտը ներկայացնելու օրվա դրությամբ վերջին 12 ամիսների ընթացքում չունեն հարկային և վարկային ժամկետանց պարտավորություններ,
-հայտը ներկայացնելու օրվա դրությամբ վերջին 12 ամսվա ընթացքում դրամաշնորհ չեն ստացել ԲՏԱ նախարարության կողմից,
-վերջին 2 տարում գրանցված են ՀՀ-ում և պրոդուկտներ են ստեղծում, կամ 2 տարուց ավել գրանցված են ՀՀ-ում, ծառայություններ են մատուցում և պատրաստ են մշակել պրոդուկտներ,
կամ տեխնոլոգիական ընկերություններ են, որոնք կներգրավեն փաստաթղթավորված և հաստատված ներդրումներ:

 

Աղբյուրը՝ https://www.gov.am/

Պիտակներ՝