Մեզանից շատերը փորձում են հագնվել որոշ մարդկանց նման, ովքեր քայլում են պոդիումով կամ հայտնվում ամսագրերի էջերին: Իհարկե, կարող եք հագնվել նրանց նման, բայց ավելացնելով Ձեր ոճային լուծումները: Տեսնենք, թե ի՞նչ են հագնում հայ մոդելները պոդիումում և առօրյայում:
Դուք չեք ուզում նմանվել որևէ մոդելի, բայց օգտագործելով այս մոդելի ոգեշնչման և ոճը մշակելու տեխնիկան, կկարողանաք սեփական զգեստապահարանը վերակարգավորել և Ձեզ ավելի վստահ զգալ: Լյուսի Հայրապետյան` ոգեշնչման, վստահության և էլեգանտության լավ օրինակ:
***
Նորաձևության շաբաթները, թերևս բացակայում են մեր մոդելային առօրյայից, բայց նա երբեք չի դադարում զարմացնել յուրօրինակ համադրումներով և համարձակ լուծումներով: Այստեղ կարող եք տեսնել, թե ինչպես են մոդելները տեսնում իրական կյանքն ու դրսևորվել նորաձևությունում: Մարիամ Հակոբյան` համարձակ լուծումների սիրահար:
***
Մոդել, նշանակում է լինել նորաձևության ֆենոմեն, նշանակում է` լինել կիզակետում, ներկայանալ և առավելագույնս ներկայացնել հագուստը, միաժամանակ լինելով թրենդային ասպարեզի թոհուբոհում: Իսկ թրենդային երեկոյան հստակ օրինակներ կտեսնեք մոդել Թերեզա Մարտիրոսյանի մոտ:
***
Բյուջեի հստակ սահմանում: Բավական մեծ բյուջե ունենալը լավ է, բայց անհրաժեշտ է գտնել դասական նոր լուծումներ, որոնք նաև մատչելի են: Հաճախ դուք կարող եք գտնել յուրօրինակ, գեղեցիկ հագուստներ նաև սովորական խանութներում, որտեղ զեղչային մեծ համակարգ է գործում: Պետք է ուշադրություն դարձնել գույներին, դրանց համադրությանը և լինել, ուղղակի, ոճային: Դասական լավագույն օրինակներից է մոդել Նարե Զաքարյանը:
***
Եզակի և գունային թարմ ոճերի սիրահարներին խորհուրդ ենք տալիս հետևել մոդել Հռիփսիմե Սարգսյանին` վառ երանգներ, եվրոպական թրենդներ և կիրք:
***
Առողջ եղեք: Գերազանց տեսքը կօգնի Ձեզ ստեղծել առողջ ներաշխարհ: Սպորտային համազգեստների պարագայում թեթև մարմնական ընդգծումները հաճելի են դիտվում, պարզապես չպետք է հագնել փոքր կամ շատ մեծ չափսի սպորտային հագուստ: Իսկ գեղեցիկ սպորտային կառուցվածք ստանալու համար պետք է շաբաթական երկու-երեք անգամ այցելել մարզասրահ, սնվել առողջ, խնամել մաշկը և շատ ջուր խմել: Լավագույն սպորտային օրինակներից մեկը մոդել Մարինե Մարգարյանն է:
***
Վայրի գեղեցկություն: Եղեք ստեղծագործ, ստեղծեք այն, ինչ դուր է գալիս Ձեզ: Լինել մոդելի նման, նշանակում է լինել համարձակ, վստահ և գեղեցիկ: Հագնվեք այնպես, որ սիրեք ինքներդ Ձեզ, ինչպես Մարիամ Հայրապետյանը:
***
Եվ, ուղղակի հագնվեք ինձ պես, այն` ինչ կգտնեք առավոտյան աշխատանքի վազելիս:
ՆԱԻՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ