Գյումրիում դեղապատ ստենտավորումը կիրականացվի 850 հազար դրամով
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գյումրիում դեղապատ ստենտավորումը կիրականացվի 850 հազար դրամով

Լավ նորություն Գյումրու բժշկական կենտրոնից. այսուհետ սրտի դեղապատ ստենտավորումը կիրականացվի 850 հազար ՀՀ դրամով՝ նախկին 1մլն 100 հազար դրամի փոխարեն: Այսինքն՝  բժշկական ծառայության արժեքը նվազում է 250 հազար դրամով: Այս փոփոխությունը ուժի մեջ է մտել հուլիսի 1-ից:

Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանը հրավիրվեց ՀՔԾ՝ հարցաքննության
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանը հրավիրվեց ՀՔԾ՝ հարցաքննության

Մարտիմեկյան սպանդի բացահայտման գործում նոր զարգացումներ կան: Ըստ կայքի տեղեկությունների, այդ գործով Ռոբերտ Քոչարյանը արդեն իսկ հրավիրվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ հարցաքննության. նրան ծանուցագիր է ուղարկվել: 

Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել Պաշտպանության նախկին նախարարին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել Պաշտպանության նախկին նախարարին

Մեղադրյալ Մ.Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:

Ձերբակալվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ձերբակալվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենը

Միայն վերջին շաբաթվա ընթացքում Վարդանյանը հիմնադրամի բանկային քարտից մոտ 14 միլիոն ՀՀ դրամ է փոխանցել օնլայն խաղատներին, իսկ 2016–ից 2018 թվականներն ընկած ժամանակահատվածում այդ գումարը կազմել է շուրջ 130 000 000 մլն ՀՀ դրամ:

Բերման ենթարկվելիս Վաչագան Ղազարյանի ձեռքի պայուսակում եղել է 120.000 դոլար (տեսանյութ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ | ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բերման ենթարկվելիս Վաչագան Ղազարյանի ձեռքի պայուսակում եղել է 120.000 դոլար (տեսանյութ)

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակում ձեռնարկած օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում հունիսի 25-ին՝ Երևան քաղաքի Չարենցի փողոցի 12 հասցեում գտնվող «Յունիբանկ» ՓԲԸ-ի մուտքի մոտից, ՀՀ քրեական օրենսգրքի 301.1-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով, այն է` ապօրինի հարստանալը, ՀՀ ԱԱԾ-ը վարչական շենք բերման ենթարկեց ԱԱԾ կադրային ռեզերվում գտնվող գեներալ-մայոր Վաչագան Ղազարյանին:

«Վառելիքը դուրս են բերել զորամասից և վաճառել լցակայանների սեփականատերերին». ԱԱԾ-ի նոր բացահայտումը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Վառելիքը դուրս են բերել զորամասից և վաճառել լցակայանների սեփականատերերին». ԱԱԾ-ի նոր բացահայտումը

ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից տեղեկացնում են, որ Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 2018 թվականի հունիսի 11-ին և 12-ին ՀՀ զինված ուժերի առանձին զորամասերում բացահայտվել են պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով յուրացումների դեպքեր:

Կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղում կոռուպցիոն դրսևորումների մասին ԶԼՄ հրապարակումների առթիվ հարուցվել է քրգործ
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղում կոռուպցիոն դրսևորումների մասին ԶԼՄ հրապարակումների առթիվ հարուցվել է քրգործ

Նյութերի նախապարտաստման ընթացքում տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Գյումրի քաղաքի մի բնակչուհի, 2004-2009թթ. որպես դաշնամուրի դասատու աշխատելով «Իմպրոռիթմ» հենակետային վարժարանում, բանավոր համաձայնության գալով «Կոմիտասի» անվան Երևանի պետական կոնսերվատորիայի  Գյումրու մասնաճյուղի ռեկտոր Կ. Ա.-ի հետ, գործարկել է կոնսերվատորիայի և նույն  վարժարանի սննդի սպասարկման օբյեկտը:

ՀՔԾ-ն քաղաքացիներին խնդրում է տեղեկություններ տրամադրել «մարտի 1-ի» դեպքերի մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՔԾ-ն քաղաքացիներին խնդրում է տեղեկություններ տրամադրել «մարտի 1-ի» դեպքերի մասին

Հատուկ քննչական ծառայությունը քաղաքացիներին խնդում է տեղեկություններ տրամադրել 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ՝ դրանց բացահայտման նպատակով: