Մի օր չդիմացա, գցեցի-քաշեցի, թե քանի՞ չինովնիկական տարբեր դասի պաշտոններ զբաղեցնողներ կան, ովքեր դարդ չեն անում պետական աշխատավարձով իրենց ընտանեկան բյուջեն հաշվարկելիս: Մի քանի ծանոթների հարցրի, թե ինչպիսի՞ն են նրանց դիտարկումներն այս մասին: Ու ասեմ, որ մեր զրույցի ընթացքում այնպիսի «հաճելի» արտահայտություններ թույլտվեցին թվարկած պաշտոնյաների մասին, որ ինձ մնում էր միայն զարմանալ, թե …
Ավերակաց թագավորելու ռաբիսությունը
Գյումրու Կիրով-Ռիժկովի ճեմափողոցում մեկին տեսա՝ բջջային հեռախոսը ականջին «սոսնձած», ականջ սղոցող ինչ-որ ռաբիս երգ էր լսում: Նրանից մի քանի քայլ հեռու, մեկ ուրիշն իր ակորդեոնի նվագակցությամբ, ոչ պակաս ռաբիս էր փառաբանում: Այս «վարպետն» այնպես էր կատարում երգերը, որ, եթե ճեմափողոցի մանրավաճառների ձեռն հնար լինի, նրան այստեղից դեպորտացիա կանեն…
Մեծ լվացք
Գյումրու Ռիժկովի ճեմափողոցում «անպատասխանատու» մարդիկ պարաններ էին կապել ծառերից ու իրենց «լվացքը» կախել: Ռիժկով փողոցում սովորականի պես ճեմող ու ամեն ինչ տեսած մարդկանց համար սա անսովոր երևույթ էր: Նրանք՝ առաջին տպավորությամբ, զարմացած, իսկ հետո նաև` հետաքրքրված, մոտեցել ու նայել էին, թե էդ ի՞նչ «լվացք» է, ո՞վ է հանդգնել այս կերպ վարվել քաղաքի բանուկ ճեմափողոցի հետ:…
Քիմ Քարդաշյանը Մալիբույի լողափին
Վերջերս Քիմ Քարդաշյանը Մալիբույի լողափին ցուցադրել է իր ցնցող մարմինը:
Ակսակալները կայացրին իրենց դատավճիռը… մահապատիժ
Դավանափոխության մի պատմություն օրերս իմացա, երբ պատահմամբ ծանոթացա ազգությամբ չեչեն Թեմուրի Ցաթիաշվիլիի հետ, երբ նա մի առիթով այցելել էր Գյումրի: Թեմուրին 38 տարեկան է, չորս զավակների հայր, ներկայում նրա ընտանիքն ապրում է Թբիլիսիում: Արդեն 20 տարի է, ինչ նա քրիստոնեություն է ընդունել` խորապես գիտակցելով, թե դա ինչպիսի ատելությամբ կընդունվի, իսկ ավելի շուտ` չի ընդունվի իր ազգակիցների կողմից…
Սաուդյան Արաբիայի ամենահարուստ արքայազնի հայկական արմատները
Սաուդյան թագավորական ընտանիքի անդամ՝ արքայազն ալ-Վալիդ իբն Տալալ իբն Աբդել Ազիզ աս-Սաուդը, ով առավել հայտնի է արքայազն ալ-Վալիդ անունով, համարվում է աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը: Նրա միլիարդավոր կարողությունն աճում է օր օրի: Ապագա միլիարդատերը ծնվել է 1955 թվականին՝ Սաուդյան Արաբիայի Ջիդա քաղաքում: Նրա պապը՝ Աբդել Ազիզ իբն Սաուդը, ով համարվում է Սաուդյան Արաբիայի հիմնադիրը (երկրի առաջին թագավորը), պատկառելի տարիքում կնության է վերցրել Ցեղասպանությունից փրկված հայուհի Մունայիրին…
«Կատուս դիլխոր է՝ իրա կերն էլ է թանկացել»
Եթե այս թանկացումները պայմանավորված են ԵՏՄ անդամակից երկրներում ապրանքների գնագոյացման և մեր ապրանքագների հետ դրանց համապատասխանեցմամբ, ապա այդ դեպքում ինչո՞ւ Հայաստանում սահմանված աշխատավարձերի ու կենսաթոշակի չափերը չեն համապատասխանեցվում, օրինակ, Ռուսաստանում գործող նույն չափորոշիչներին: Հայ թոշակառուի նվազագույն թոշակը հասցրեք ռուսների նվազագույն թոշակին: Այնտեղի նվազագույն աշխատավարձի չափով էլ մերոնց վարձատրեք…
Համլետ Կիրակոսյան. «Բոլոր տարբերակներով էլ խայտառակություն է»
Լրագրողների այն հարցին, թե կարո՞ղ էր դա լինել կրթության եւ գիտության նախարարի որոշումը, վարչապետը նույն պատասխանն է տվել, փաստորեն ժխտելով նաեւ, թե դա նախարարի ինքնագլուխ որոշումն է:
Սյուզի Մեխակյան. «Իսկ ոմանք խոսում են եկեղեցի կառուցելուց…»
Գյումրիում դեռեւս տնակում բնակվող 3000 անօթեւան կա… իսկ ոմանք խոսում են եկեղեցի կառուցելուց… Գյումրիում աղքատության շեմը՝ վախենում եմ ասել՝ 50 % է, իսկ դուք տնտեսական աճից եք խոսում… Գյումրիում՝ վախենում եմ ասել՝ հազարներով անտեր մնացած գերեզմաններ կան, իսկ դուք խոսում եք, խոսում եք, խոսում եք…
BIG գրիչը
Այո, ես բանտում եմ, սարսափելի է նույնիսկ մտածելը, բայց ես ցմահ դատապարտված եմ… մարդասպանության համար, որը ես չեմ կատարել: Նրանք չուզեցին հավատալ կամ լսել իմ բերած փաստերին, որ ես չեմ կատարել այդ անմարդկային արարքը: Նրանց`օրենքի ծառաների համար, այդպես ավելի հեշտ է, ինչո՞ւ փնտրել, ժամանակ և միջոցներ ծախսել՝ ճշմարտությունը բացահայտելու համար, չէ՞ որ խորհրդային մտածելակերպով դաստիարակված օրենքի պաշտպանները հիմնականում այդպիսին են, իսկ նրանք հենց այդ սերնդին էին պատկանում: Չկա մարդ, չկա խնդիր…