«Անի» թաղամասի բնակիչները թող զինվեն համբերությամբ
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Անի» թաղամասի բնակիչները թող զինվեն համբերությամբ

Գյումրիում ընթացքի մեջ են փողոցաշինական լայնածավալ շինաշխատանքները: Փողոցների մի մասը հիմնանորոգվում են սուբվենցիոն ծրագրի շրջանակներում: Որոշ փողոցներ կարգի են բերվում Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի ֆինանսավորմամբ (ՎԶԵԲ): Ինչպե՞ս է կատարվել փողոցների ընտրությունն ու ինչ դժգոհություններ ունեն գյումրեցիները, ո՞ր փուլում են ընթացող աշխատանքները:

Դոլարի կուրսը բարձրանում է՝ ապրանքը թանկանում է, կուրսն իջնում է՝ ապրանքը… թանկանում է
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Դոլարի կուրսը բարձրանում է՝ ապրանքը թանկանում է, կուրսն իջնում է՝ ապրանքը… թանկանում է

Հարցազրույց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) Գյումրու մասնաճյուղի ընդհանուր տնտեսագիտության և բնագիտական առարկաների ամբիոնի վարիչ, տնտեսագիտության թեկնածու-դոցենտ ԼՈՒՍՅԱ ԳԱԼՈՅԱՆԻ հետ:

Մեր համայնքներն ունեն նախադրյալներ՝ տուրիզմի զարգացման համար
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մեր համայնքներն ունեն նախադրյալներ՝ տուրիզմի զարգացման համար

«Երկխոսությունների մեդիա կենտրոնում» կազմակերպվել էր քննարկում «Գյուղական տուրիզմի զարգացման միտումները Շիրակի մարզում» թեմայով: Բանախոսներն էին՝ Շիրակի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ  Կարեն Բադիշյանը, Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավար Արծրուն Իգիթյանը, Շիրակի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնի համակարգող Նաիրա Գրիգորյանը, և նույն կենտրոնի հետազոտող Հովհաննես Հակոբյանը:

Հիմնադրվեց «Տեր-Ավագենց Գագիկ Պետրոսյան Մենք ու ՄԵՆՔ բարեգործական հիմնադրամը»
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հիմնադրվեց «Տեր-Ավագենց Գագիկ Պետրոսյան Մենք ու ՄԵՆՔ բարեգործական հիմնադրամը»

«Երբ արդեն լավ էի, ու հեռախոսը վերցրեցի, տեսա, թե ինչ է իրականում կատարվել… Մի քանի օր, անկախ ինձանից, ոչ ուտում էի, ոչ խմում… Աստծո կամքով, ապաքինվեցի: Անընդհատ մտքումս էր, որ զոհված երեխեքի ընտանիքներին օգնեմ… հոգուս պարտքն էր, գիտեի, թե 20-30 հոգի են: Բայց երբ ինձ Թորգոմը ներկայացրեց մոտ 120 զոհված, ես սարսափեցի. մի քաղաքից՝ Գյումրիից…»

Արհեստը տղամարդուն շատ է սազում կամ՝ Գյումրվա բանալիների տիրակալները
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արհեստը տղամարդուն շատ է սազում կամ՝ Գյումրվա բանալիների տիրակալները

Երիտասարդը խառատային հաստոցն անջատեց ու պատասխանեց, որ Աշոտը…ձյաձ Աշոտը քաղաքից բացակայում է ու հարցրեց, թե ինչով կարող է օգտակար լինել: Հույսս կտրած, իսկ ավելի շուտ՝ մտածելով, թե էս ջահելն ի՞նչ իմանա, թե սովետի ժամանակ ինչ փականներ էին, ամեն դեպքում բացատրեցի, որ մեր դուռը երկաթյա է, ու իմ գծագրած փականի նկարագիրը ցույց տալով, ասացի, որ ձյաձ Աշոտն է վերջին հույսս…

Գործատու-աշխատանք փնտրող. հանդիպման վայրը՝ աշխատանքի տոնավաճառ
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գործատու-աշխատանք փնտրող. հանդիպման վայրը՝ աշխատանքի տոնավաճառ

«Ադամյան և ընկերներ» ԱՁ ղեկավար Ամալյա Ադամյանի ներկայացմամբ, թեպետ տոնավաճառին ներկա են 25 գործատու, սակայն իրականում 127 գործատու է ներկայացված, ովքեր առաջարկում են 650-ից ավել թափուր աշխատատեղեր, ինչպես նաև 119 սպասվող աշխատատեղեր:

20 տարի անց
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ | ՄՇԱԿՈՒՅԹ

20 տարի անց

Հարցազրույցը տպագրվել է 2015 թվականին, «Շրջապատի» 580, 581 համարներում

1975 թվականի սեպտեմբերին երջանկահիշատակ Վլադիմիր Վորոշիլովը «աշխարհ բերեց» իր հրաշամանուկին ու անունը դրեց «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»: 1990 թվականին Վորոշիլովը հասկանալով, որ ինտելեկտուալների շարժումը կարիք ունի ընդլայնվելու, հնարեց իր երկրորդ «զավակին» ու անունը դրեց «Բրեյն-ռինգ», ինչը կարելի է թարգմանել որպես «Ուղեղամարտ»: Հենց այդ «Ուղեղամարտի» մոսկովյան եզրափակիչ մրցաշարում Գյումրիի «Արամազդ» ակումբի սաները 1994, 1995 թթ. դարձան փոխչեմպիոն և 1995-ին՝ ԱՊՀ չեմպիոն: Այդ՝ 1995 թվականի «պատմական» հաղթանակի 20-ամյակի առիթով, «Շրջապատը» խմբագրություն հրավիրեց ԱՇՈՏ ԳՈՄՑՅԱՆԻՆ, ով այդ տարիներին ղեկավարում էր «Արամազդ» ինտելեկտուալ խաղերի ակումբը ու, կարելի է ասել՝ Գյումրիի պատանի գիտակների այդ փայլուն հաջողությունների հեղինակն ու համահեղինակն է…