Բաղադրիչներ
- ձմերուկ — 4 կտոր
- անանուխ — 4 ճյուղ
- մեղր՝ ըստ ճաշակի
- սառույցի խորանարդիկներ:
Պատրաստման եղանակը
Ձմերուկը կեղևազրկել, կորիզները հանել, խորանարդաձև կտրատել և լցնել բլենդերի մեջ: Այնուհետև ավելացնել անանուխի տերևները, մեղրն ու սառույցի կտորները: Բլենդերով խառնել մինչև խյուսանման զանգված ստացվի: Լցնել բաժակների մեջ, սառույց ավելացնել և մատուցել: