«Շրջապատը» տպագրում է կյանքի իրական պատմություններ: Գրեք shrjapat@gmail.com հասցեով կամ այցելեք մեզ` անձամբ կիսվելով ձեր հոգում կուտակվածով: Գաղտնիությունը երաշխավորում ենք:

Թունելի վերջում լույս է երեւում
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՃԱԿԱՏԱԳՐԵՐ

Թունելի վերջում լույս է երեւում

Անցել է 30 տարի այդ աղետալի օրից… չես ուզում հիշել, չես ուզում խոսել, բայց ամեն անգամ էլի ու էլի բաներ ես հիշում, որ անկախ քեզանից խոսում ես, արտասվում թե՛ աչքերով, թե՛ հոգով… Այդ օրը, առավոտյան ես գնում էի Երևան՝ նախարարություն՝ խորհրդակցության: Ազատան գյուղի մոտ էինք հասել, երբ ինչ-որ տարօրինակ զգացում ունեցանք: Վարորդը ձեռքը սրտին տարավ, թե. «Վրույրիչ, վայթե ես ինֆարկտ տարա»: Ու մեքենան կանգնեցրեց: Ու ի՞նչ տեսանք…

Երանի նրանց, ովքեր պիտի տեսնեն…
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՃԱԿԱՏԱԳՐԵՐ

Երանի նրանց, ովքեր պիտի տեսնեն…

30 տարի անց… Հիշողությունների այն կետը, որտեղից մեր կյանքը բաժանվեց երկու մասի՝ առաջ ու հետո… Այնտեղից հետո մրմուռ ու կսկիծ, չսպիացող վերք է, որ ամեն պատահած պահի ցավեցնում է, կոկորդդ սեղմում… Ականջներիդ մեջ քաոս է, չդադարող հեկեկոց, աչքերիդ առաջ արյունը սառեցնող պատկերներ, որոնք մերթընդմերթ կինոժապավենի պես պտտվում են, պտտվում են…

Բռնություն՝ քողարկված չարիք
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ | ՃԱԿԱՏԱԳՐԵՐ

Բռնություն՝ քողարկված չարիք

Նա դեռահասության տարիներից երազկոտ էր, սիրում էր կյանքը, իր գյուղի զմրուխտափայլ բնությունը, երազանքին անձնատուր եղած ապրում էր հույսով ու հավատով: Պարմանուհին մեծացավ, թևակոխեց կյանքի նոր փուլ, հրաշալի ապագայի ակնկալիքով որոշեց բարձրագույն կրթություն ստանալ քաղաքում…

Օտարին՝ որդի, ծնողի հետ՝ զինվոր…
ՃԱԿԱՏԱԳՐԵՐ

Օտարին՝ որդի, ծնողի հետ՝ զինվոր…

Դիրքերից եկել էինք տուն՝ հերթափոխի պատրաստվելու: Շտաբում քննարկում էինք հնարավոր գործողութունների սխեման: Մեկ էլ խաբար եկավ, թե Գյումրիի երկաթ գծի կայարանում կասկածելի ինչ-որ մեկը կա՝ հնարավոր է թուրք է: Գնացինք… Ու ինչ տեսնենք. մի անչափահաս տղա, մոտ 13-14 տարեկան, նորմալ ֆիզիկական տվյալներով, խուսափողական շարժ ու ձևով ման է գալիս: Մոտեցանք, հարց տվեցինք:

Խա՞նդ, թե՞ հիվանդություն
ՃԱԿԱՏԱԳՐԵՐ

Խա՞նդ, թե՞ հիվանդություն

Ամուսնությունից հետո նրա բնավորության այդ գիծն առավել անտանելի դարձավ: Անվերջ զանգում էր աշխատավայր, ճշտում` տեղո՞ւմ եմ, թե` ոչ: Արդեն ինֆարկտի էի հասնում նրա ձայնից, օրը մի քանի անգամ զանգում էր ու հարցնում. «Ո՞ւր ես»:

Ինչ-որ տեղ, ինչ-որ մանուկ սպասում է
ՃԱԿԱՏԱԳՐԵՐ

Ինչ-որ տեղ, ինչ-որ մանուկ սպասում է

Որքան էին թունավորում Ռուզանի կյանքը, դա արդեն մենք գիտեինք՝ նրա մտերիմները, ում մոտ նա շատ հազվադեպ էր բացում սիրտը: Նա ոչ թե ինքնամփոփ էր կամ գաղտնապահ, այլ հակառակը՝ սրտաբաց, կենսուրախ, բայց երբ խոսքը հասնում էր երեխային, ասես փակվում էր:
Սկզբնական շրջանում սկեսուրն ու բարեկամները այնքան հոգին հանեցին «Ինչի երեխա չեք ունենում» հարցով, որ Մերուժը մի օր վերցրեց Ռուզանին ու հեռացավ Ռուսաստան:

Լավ է միայնակ մնալ, քան ապրել ոչնչության կողքին
ՃԱԿԱՏԱԳՐԵՐ

Լավ է միայնակ մնալ, քան ապրել ոչնչության կողքին

Մեր ամուսնական համատեղ մեկ տարվա ընթացքում նրա կողմից ոչ մի ուշադրություն չտեսա, ոչ մի հոգատարություն, փոխըմբռնման մասին ընդհանրապես չեմ ուզում խոսել, իսկ ճաշակներս այնքան տարբեր էին, որ կիլոմետրերով էր չափվում: Նա իր նման մի քանի ընկերների հետ (ռաբիս ճաշակի), ամեն օր մեր տանն էին հավաքվում, կերուխում անում…

«Ըբը օր տատս իմանա, ըբը օր պա՜պս իմանա …»
ՃԱԿԱՏԱԳՐԵՐ

«Ըբը օր տատս իմանա, ըբը օր պա՜պս իմանա …»

Բացարձակ ներդաշնակ չէին իրար հետ, բայց բացառիկ հատկություն ունեին վեճերն արագ մոռանալու։ Մենակ մայիսի 9-ին չէին վիճում. պապս Բեռլին հասած մարդ էր ու տատս 1945-ից հետո անվերապահորեն ընդունել է՝ ամուսինը հերոս է, օրը՝ տոնական, վիճելն՝ արգելված։ Բայց այս կանոնակարգը միայն մայիսի 9-ի համար էր…

Ընտանեկան ջերմություն՝ օտարների օջախում
ՃԱԿԱՏԱԳՐԵՐ

Ընտանեկան ջերմություն՝ օտարների օջախում

Ես աշխատատեղից աշխատատեղ էի տեղափոխվում, վարձով՝ տնից-տուն: Ընթացքում մի քանի անգամ կապվել էի տատիկիս հետ, նրան պատմել ամեն ինչ: Պարզվում է, նա իմ հարցով լուրջ կոնֆլիկտներ էր ունեցել մորս հետ: Իսկ որոշ ժամանակ անց տատիս հարևանն ինձ զանգահարեց ու հայտնեց, որ խեղճ կինը դարդից մահացել է: Ես ինձ զգում էի՝ ասես այն փորձաքարը, որին կամ Աստված, կամ սատանան պիտի հաղթեր…

Կյանքը աստիճան է
ՃԱԿԱՏԱԳՐԵՐ

Կյանքը աստիճան է

Իր պահվածքով կարծես ուզում էր հասկացնել՝ «Փող աշխատողը ես եմ, ինչ ուզեմ՝ կանեմ»: Անգամ ծնողներիս, որոնք նեղ պահերին այնքան օգնել էին մեզ, իր վերաբերմունքով արգելում էր գալ մեր տուն, ինձ երեսով էր տալիս, թե ծնողներս իր վզին են նստած, գալիս են, ուտում-խմում, գնում: Որպեսզի տանը մշտապես վեճեր չծագեին, մերոնց հասկացրեցի՝ քիչ գան մեզ հյուր: Բայց ահավորը հետո պիտի պարզվեր…