ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին

Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել նաեւ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին: Այս մասին «Օրակարգ» լրատվական հաղորդմանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը:

Արմեն Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 332 հոդվածի 2-րդ մասով (արդարադատության իրականացմանը եւ քննոււթյան խոչընդոտելը): Նրա նկամամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նա մի քանի օր առաջ սույն գործով կանչվել էր հարցաքննության:

Արմեն Գեւորգյանը 2008 թվականին հայտնի շտաբի անդամ է եղել, որը գործում էր Բաղրամյան 26- ում: