Արթուր Գրիգորյան. «Ազատ եմ… ներում եմ… երջանիկ եմ…»
ՄՇԱԿՈՒՅԹ

Արթուր Գրիգորյան. «Ազատ եմ… ներում եմ… երջանիկ եմ…»

Հանդիպման վայրը՝ Գյումրի, սրճարան… անվրդով է քաղաքը՝ մեր զրույցի պես։ Կարևոր մտքերն ընդգծելիս՝ նայում է ակնոցի տակից։ Խոսքի մեջ ընդմիջումներն ավելի պերճախոս են, ըմբոստացումները՝ աչքերի մեջ. ձայնն այստեղ հաղորդիչ չէ։ Զրույցի ավարտին դատարկ է ծխախոտի մեկ տուփ ու կոնյակի երկու բաժակ…

«Ֆրունզե Մուշեղիչ, խնդրում եմ իրական ապտակեք, մի կարգին խփեք, որ ես զգամ ապտակը»
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՄՇԱԿՈՒՅԹ

«Ֆրունզե Մուշեղիչ, խնդրում եմ իրական ապտակեք, մի կարգին խփեք, որ ես զգամ ապտակը»

«Մի էպիզոդ կար, որ Ֆրունզիկը ապտակում է Վարդուշին։ Մեկ-երկու անգամ ապտակեց օդում, ասացի. «Ֆրունզե Մուշեղիչ, խնդրում եմ իրական ապտակեք, մի կարգին խփեք, որ ես զգամ ապտակը»։ Ասաց. «Հա՞, ուզում ես կարգին, իրական խփե՞մ… էնպես զարկեմ, որ աչքերիցդ կրակ թափվի»…

Մանրամասն սիրելու քաղաքը՝ 24 բացիկներում
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ | ՄՇԱԿՈՒՅԹ

Մանրամասն սիրելու քաղաքը՝ 24 բացիկներում

Իր աշխատանքները Լևոն Լաճիկյանն այսպես է մեկնաբանում. «Շենքերն ինձ համար քարե անշունչ կառույցներ չեն։ Դրանք ավելի շատ մարդկային ոգու ամրոցներ են, միջավայր կերտող, բնավորություն ու մտածողություն կազմավորող և ճաշակ կրթող երևույթներ…»։

Գյումրու երակներով մեկ շաբաթ դասական երաժշտություն էր հոսում
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՄՇԱԿՈՒՅԹ

Գյումրու երակներով մեկ շաբաթ դասական երաժշտություն էր հոսում

Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժինը հանդես է գալիս հերթական՝ ուղղակի և անուղղակի իմաստով, դասական նախաձեռնությամբ. առաջին անգամ և այսուհետ` ամեն տարի, հունիսի վերջին 7 օրերին կանցկացվի «Արթ Շաբաթ» դասական երաժշտության փառատոն: Իսկ մինչ այդ, դասական արվեստի սիրահարներին քաղաքի տարբեր դահլիճներում ներկայացվեցին քաղաքի այն բացառիկ ներուժը, որն այսօր ստեղծում, կատարում ու տարածում է դասական երաժշտությունը:

Դասական ուրբաթ
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՄՇԱԿՈՒՅԹ

Դասական ուրբաթ

Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժինը մշակել է մի նախագիծ, որի կարևորությունն ու առանձնահատկությունը կայանում է նրանում, որ քաղաքապետարանի ճեմասրահում քաղաքացիները կկարողանան ծանոթանալ երիտասարդ արվեստագետների ստեղծագործությունների հետ, լսել դասական երաժշտություն:

«Ես ունեմ երազանք» իրազեկման թատրոնը մեկնարկեց
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՄՇԱԿՈՒՅԹ

«Ես ունեմ երազանք» իրազեկման թատրոնը մեկնարկեց

Գյումրու դրամատիկական թատրոնի Մ. Մկրտչյան փոքր դահլիճում տեղի ունեցավ «Ես ունեմ երազանք» իրազեկման շրջիկ թատրոնի առաջին ներկայացումը: Ծրագիրն իրականացվում է «ԼոգոՍ» ԻՀԿ-ի կողմից: «Իրազեկման ինտերակտիվ թատրոն» ծրագիրը «ԼոգոՍ» ԻՀԿ-ն իրականացնում է 2018 թվականից: Նպատակն է՝ աջակցել գյուղական համայնքների կանանց շրջանում իրավունքների վերաբերյալ իրազեկման մակարդակի բարձրացմանը և խթանել որոշումների կայացման գործընթացին վերջիններիս մասնակցությունը:

Երգող թղթերի սիմֆոնիան
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՄՇԱԿՈՒՅԹ

Երգող թղթերի սիմֆոնիան

Գյումրիում 2 ամիս է, գործում է մինի թանգարան, որտեղ ցուցադրվում են ծնունդով պեմզաշենցի Վալեր Նազարեթյանի ձեռքի աշխատանքները. թղթից պատրաստված երաժշտական. լարային, հարվածային, ստեղնաշարային գործիքների մանրակերտերը: Կհարցնեք, թե դրա ի՞նչն է հրաշք, կասեմ. այդ մանրակերտերը աչքիդ առաջ կենդանանում են՝ նվագում… Այո, այո, նվագում են: