ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՄՇԱԿՈՒՅԹ

«Նոր տաղանդ եւ ամենաստեղծագործական միտք» մրցանակը Ֆրանսիայից հասավ Գյումրի

[vc_row][vc_column width=”1/3″][vc_gallery type=”image_grid” images=”2318,2321,2316,2320,2317,2322″ img_size=”full”][/vc_column][vc_column width=”2/3″][vc_column_text]Արվեստագետ, մեր համաքաղաքացի Անդրանիկ Ավետիսյանը ստացել էր հրավեր՝ մասնակցելու Ֆրանսիայի Կանն քաղաքում կայանալիք Ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդեսին: Անդրանիկի 15 սարդոստայնով արարված յուրահատուկ աշխատանքները 4 օր շարունակ եղել են 100 արվեստագետների ներկայացրած գործերի կողքին՝ արժանանալով հանդիսատեսի չափից ավելի ուշադրությանը: Ի շնորհիվ ինքնատիպ ստեղծագործությունների, ժյուրիի կողմից Անդրանիկն արժանացել է «Նոր տաղանդ և ամենաստեղծագործական միտք» մրցանակի։

Անդրանիկ Ավետիսյանը պատմում է, թե ինչպես իրեն հրավիրեցին մասնակցելու այդ ցուցահանդեսին. «Ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդեսի կազմակերպիչը սոցիալական ցանցում տեսել էր իմ աշխատանքները, և մասնակցության հրավեր ուղարկեց: Սկզբում համաձայնվեցի, հետո հրաժարվեցի, քանի որ բնույթով ես կոնսերվատիվ եմ, բացի այդ, այստեղ այնքան մնացինք, որ քաղաքից թեկուզ ժամանակավոր բացակայել դժվարանում ենք: Բայց որդիս, ով Ֆրանսիայում ուսանող է, համոզեց, որ գոնե աշխատանքներս ներկայացված լինեն»:

Անդրանիկն ասում է, որ սկզբում կազմակերպիչները չեն պատկերացրել, թե «այդ ինչ նուրբ թելիկներով է արված աշխատանքները», սակայն, երբ որդին նրանց բացատրել է, որ սարդոստայնով է արված, բերանները բաց է մնացել, արձագանքելով՝ «օ-լյա-լյա»:

«Կազմակերպիչը ոգևորված հորդորել է, որ պարտադիր մասնակցեմ, քանի որ նրանք երբևէ նման բան չէին տեսել: Անգամ առաջարկել էր՝ գոնե ստեղծագործություններիցս մեկը ուղարկեմ, իսկ մնացածը կփորձեն տպագրված տարբերակով ներկայացնել: Մտածեցի, որ դա տարբերակ չէ, քանի որ այդկերպ հնարավոր չէ փոխանցել աշխատանքներիս ողջ էմոցիան: Ի դեպ, կազմակերպիչն իմ՝ այս մեթոդով ստեղծագործությունների մասին այնքան է պատմել իր արվեստագետ ընկերներին, որ վերջիններս անհամբերությամբ սպասել են, թե երբ կտեսնեն աշխատանքներս»:

Որդին հանդիսանալով Անդրանիկի ու կազմակերպիչների միջև, այսպես ասած, կապավոր՝ ներկայացրել է այնտեղ տեղի ունեցող ողջ անցուդարձը: Նախ, հենց աշխատանքները հասել են նրան, անմիջապես տարել է ցուցասրահ, որտեղ առանձնացված տաղավարում կախել են: Ժյուրիի նախագահը եկել է, որ համոզվի կազմակերպչական ընթացքով ու զարմացած կանգնել-մնացել է՝ ասելով. «Սա ի՞նչ հրաշք է… Նման բան ես երբեք չեմ տեսել»: Հետո հավելել է, թե ամբողջ ցուցասրահի աշխատանքների 99 տոկոսի հետ համեմատած՝ սա օրիգինալ է: Գնացել է, հետո այլ արվեստագետների հետ վերադարձել է Ավետիսյանի տաղավար: Ու այդպես, մեկը՝ մեկին, մյուսը մի քանիսի հետ, եկել են հիանալու գործերով:

«Հետո տղաս ևս մի դեպք պատմեց. մի մեծահարուստ հայ կին է այցել ցուցասրահ ու, երբ նրա ընկերուհին հիացական արտահայտվել է, այդ հայ կինը հպարտությամբ նշել է. «Հապա նայիր ազգանունը… հայ է»: Ընկերուհին պատասխանել է. «Իհարկե, գիտեմ, հայերն անչափ տաղանդավոր են… Ինչպես Շարլ Ազնավուրը»:

Ներկայում Անդրանիկ Ավետիսյանը բազմաթիվ առաջարկներ ունի արտերկրից. «Հիմա ինձ գրում են շատերը, հրավիրում, որ իրենց երկրում էլ մասնակցեմ ցուցադրության. Նյու Յորքից, Լոնդոնից… Մնում է շրջանցեմ կոնսերվատիզմս, որ կարողանամ քայլ անել…»:

Ի դեպ, Անդրանիկ Ավետիսյանը Հայաստանում ոչ մի ցուցահանդեսի չի մասնակցել: Համեստորեն ասում է, որ ինքն ունի իր արվեստանոցը ու, եթե որևէ մեկը հետաքրքրված է, ապա կարող է այցելել: Հարցին, թե՝ իսկ ի՞նչ զգացողություն ունի «Նոր տաղանդ և ամենաստեղծագործական միտք» մրցանակի արժանանալու առումով, պատասխանում է. «Քանի որ անձամբ ներկա չեմ եղել, ինչ-որ անբացատրելի զգացողություն ունեմ, բայց որքան էլ անբացատրելի լինի, միայն կարող եմ ասել, որ հպարտ եմ, որ 99 այլազգի արվեստագետների մեջ այդ մրցանակը Հայաստան է եկել»:

Ս.ՄԵԽԱԿՅԱՆ[/vc_column_text][/vc_column][/vc_row]