ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՆԱՍԱ-ի գիտնականները հայտնել են Սեւ ծովի գունափոխման մասին

Սեւ ծովն՝ իր գունավորմամբ՝ հայտնի էր մուգ կապտագույնով: Սակայն վերջերս Տիեզերքից Aqua satellite տիեզերանավից արված լուսանկարներից ՆԱՍԱ-ի գիտնականները նկատել են, որ Սեւ ծովը գունափոխվել է եւ այժմ այն փիրուզագույն է: Ինչպես հայտնում է Fox News-ը, ամենամուգ երանգներ են նկատվել հատկապես Ռումինիայի, Բուլղարիայի եւ Ուկրաինայի ափամերձերում:

Ըստ գիտնականների եզրակացության, Սեվ ծովի գունափոխման պատճառ հավանաբար հանդիսացել է ֆիտոպլանկտոնների մասսայական տարածումը: Դրա հետեւանքով հնարավոր է թթվածնային պաշարի կտրուկ նվազում, ինչը կբերի ծովային կենդաանական աշխարհի մասսայական կործանման:

Ֆիտոպլանկտոնները դրանք միաբջիջ ջրիմուռներն ու ցիանոբակտերիաներն են: Սրանք սնվում են արեւային լույսով եւ քայքայված մասսայով: Բացի այդ, ֆիտոպլանկտոնները իրենք են հանդիսանում որպես սնունդ մեծ ձկների համար: