ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Քանի որ վաղը դեկտեմբերի 7-ն է` 1988թ. աղետալի երկրաշարժի տարելիցը, ուզում եմ ասել, որ աղետի գոտու առումով էլ 2020թ. բյուջեն հեղափոխական է, որովհետև հաջորդ տարվա բյուջեով աննախադեպ մեծ թիվ է տրամադրվել աղետի գոտու խնդիրներին՝ 3 մլրդ դրամ: Մենք պետք է աղետի գոտում արդեն խոսենք ոչ թե ուղղակի սոցիալական հրատապ խնդիրներ լուծելու, այլև զարգացման երկարատև տեսլականներ և ռազմավարություններ իրագործելու համար, և որպես այս խնդրի ամենատեսանելի ցուցիչ, ես ուզում եմ ձևակերպել հրամայականը՝ Գյումրի քաղաքը պետք է ազատվի տնակներից»,- այս մասին վարչապետը նշեց «ՀՀ 2020թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում իր եզրափակիչ ելույթում:
Նախագիծն ընդունվեց 77 կողմ և 37 դեմ ձայներով։ Դեմ քվեարկեցին նաև Շիրակի մարզից ընտրված ԲՀԿ և ԼՀԿ խմբակցությունների պատգամավորները։