[vc_row][vc_column][vc_column_text]
Գյումրու փակ շուկայի տարածքը կրկին կռվախնձորի առիթ է դարձել: Հուլիսի 4 –ին շուկայի առեւտրականները կրկին ստիպված դուրս էին եկել բողոքի ցույցի: Բանն այն է, որ առեւտրականները լուսադեմին գալով շուկա, չեն կարողացել ներս մտնել, քանի որ մուտքը հաստ բետոնյա պատնեշով փակված է եղել: Մեքենաներում բեռնված մթերքը առեւտրականները ստիպված են եղել ձեռքով ներս տանել՝ պատնեշի վրայից:
Զայրացած առեւտրականներն էլ, որոպես բողոքի նշան, փակել էին Գյումրու Վարդանանց հրապարակը, պահանջելով հանդիպում քաղաքապետի հետ, որպեսզի պարզաբանեն ստեղծված իրավիճակն ու խնդրին վերջնական լուծում գտնեն:
ԷԼԻԶԱ ՖՐԱՆԳՈՒԼՅԱՆ
[/vc_column_text][/vc_column][/vc_row][vc_row][vc_column][vc_gallery type=”flexslider_slide” interval=”0″ images=”1814,1813,1812,1811,1810,1809,1808,1807,1806″ img_size=”full”][/vc_column][/vc_row]