Եվրոպայում կորոնավիրուսի տարածման և տարբեր կառավարությունների կողմից ընդունված որոշումների զարգացումների ֆոնին, ՈւԵՖԱ-ի ակումբային բոլոր մրցաշարերի հանդիպումները հետաձգվում են: Այս մասին ասվում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական հայտարարության մեջ:
Դադարեցվում են Չեմպիոնների լիգայի մնացած 16-րդ տուրի , հանդիպումները, որոնք նախատեսված են 2020 թվականի մարտի 17-ին և 18-ին ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի բոլոր, 16-րդ տուրի հանդիպումները, որոնք նախատեսված են 2020 թվականի մարտի 19-ին: ՈՒԵՖԱ-ի երիտասարդական լիգայի բոլոր, քառորդ եզրափակիչ հանդիպումները, որոնք նախատեսված են 2020 թվականի մարտի 17-ին և 18-ին:
Թե երբ տեղի կունենան այդ հանդիպումները, ՈՒԵՖԱ -ն այդ մասին հետագայում լրացուցիչ կհայտարարի :
Արդյունքում հետաձգվել են նաև ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի և ՈւԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչի վիճակահանությունը, որը նախատեսված է մարտի 20-ին:
Կորոնավիրուսի տարածման վտանգով պայմանավորված` դադարեցվել են Իտալիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի և մի շարք այլ երկրների առաջնությունները: