ՍՊՈՐՏ

Ռոնալդուի մեկ հրապարակումը արժե 400 հազար դոլար

Հայտնի է դարձել Մադրիդի «Ռեալի» 32-ամյա պորտուգալացի ֆուտբոլիստ Ռոնալդուի գովազդային մեկ հրապարակման արժեքը: Hopper ընկերության հետզոտությունների համաձայն, «Ինսթագրամում» գովազդային մեկ հրապարակման համար ստացած 400 հազար դոլարով Քրիշտիանու Ռոնալդուն զբաղեցնում է երրորդ հորիզոնականը: Ի դեպ, ֆուտբոլիստի էջի հետեւորդների թիվը գերազանցում է 106 միլիոնը:

2-րդ հորիզոնականում է Քիմ Քարդաշյանը՝ 500 հազար դոլար «աշխատավարձով»:

Իսկ առաջին հորիզոնականում է ամերիկացի երգչուհի Սելենա Գոմեսը, ով գովազդի համար ստանում է 550 հազար ԱՄՆ դոլար: