Ազգային ժողովի հատուկ նիստում այսօր երեկոյան կայացած քվեարկության արդյունքում Նիկոլ Փաշինյանը չստացավ բավարար թվով ձայներ․ նրա օգտին քվեարկեց 45, դեմ՝ 56 պատգամավոր:
Հանրապետական պատգամավոր, ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ, Շիրակի նախկին մարզպետ և ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության նախկին ղեկավար գեներալ-լեյտենանտ Ֆելիքս Ցոլակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե ինչու է քվեարկել վարչապետի պաշտոնում առաջադրված Նիկոլ Փաշինյանի օգտին:
«Հարգելի հայրենակիցներ, ես քվեարկել եմ ժողովրդի թեկնածուի օգտին՝ իմ խղճի թելադրանքով», — հայտարարել է Ցոլակյանը: