ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՍՊՈՐՏ

23.9 միլիոն դրամ Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի համար

Կառավարության այսօրվա նիստում կայացվեց որոշում, ըստ որի ԿԳՄՍ նախարարությանը հատկացվում է 23.9 միլիոն դրամ Գյումրու Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոցի համար նոր շենքի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթեր պատրաստելու նպատակով։

Սա երկրորդ լուրջ քայլն է դեպի երկար սպասված մարզահամալիրի կառուցումը։ Այսպիսով, արդեն իսկ հանրությանը ներկայացված էսքիզային նախագծի հիման վրա կկատարվի նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստում, իսկ արդեն 2020 թվականի ձմեռային ամիսների ավարտից հետո անմիջապես նախատեսվում է սկսել բուն շինարարական աշխատանքները։

print
299