ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

64-ամյա Բրիջիտ Մակրոնն իր «մինիով» ստվերեց Մելանի Թրամփին

Հուլիսի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ աշխատանքային այցով եղել է Ֆրանսիայիում: Մինչ Թրամփն ու Ֆրանսիայի նախագահ Մակրոնը  ելույթ էին ունենում մամլո-ասուլիսին, նրանց կանաց համար համար էքսկուրսիա էր կազմակերպված Փարիզում: Նորաձեւության մայրաքաղաքի մոդայի քննադատներն ուշի ուշով ուսումնասիրել են առաջի տիկինների հագուկապը: Քանի որ Ֆրանսիայի առաջին տիկինը՝ 64-ամյա Բրջիտ Մակրոնը, հաճախ էր «թիրախավորվում» նրանց կողմից, այս անգամ արձանագրեցին, որ Բրիջիտի տեսքը ուղղակի հիասքանչ է: Անգամ ԱՄՆ նախագահի աչքից դա չէր վրիպել, ասում են՝ Թրամփը նրբորեն բռնել է Բրիջիտի ձեռքը եւ ասել. «Դուք հիասքանչ տեսք ունեք, այնպիսի գեղեցիկ կազմվածք ունեք…»: Դրանից հետո ողջ համացանցը խոսում է Թրամփի հիացական հայացքի մասին:

Բնականաբար, առաջին տիկիններն ուշադրության կենտրոնում պիտի հայտնվեին, քանզի նրանք համարվում են նրբաճաշակության էտալոններ:  Մելանին ընտրել էր Christian Dior-ի վառ կարմիր միդի կիսաշրջազգեստ՝ համապատասխան գույնի ջեմփրով: Իսկ Բրիջիտը Louis Vuitton-ի՝ ծնկներին չհասնող սպիտակ շրջազգեստ: