ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Լեոնարդո Դի Կապրիոն վերադարձրել է «Օսկար» արձանիկը…

…որը նա ստացել էր «Գայլը Ուոլ Սթրիտից» ֆիլմի համար: Ինչպես հայտնում է Reuters-ը, արձանիկը դերասանը հանձնել է օրենքի պահապաններին: Դի Կապրիոյի ներկայացուցիչները նաեվ փոխանցել են, որ դերասանը իրավաբաններին է հանձնել նաեվ այլ թանկարժեք իրեր, որոնք նվիրել էին Լեոին: Ի դեպ, դերասանը դրանք ընդունել էր բարեգործական աճուրդի կազմակերպման համար:

Հիշեցնենք, որ դեռեվս 2016 թվականին ԱՄՆ-ի Արդարադատության նախարարությունը մեղադրանք էր առաջադրել Red Granite Pictures պրոդյուսերական ֆիրմային: Մեղադրականում ասվում էր, որ «Գայլը Ուոլ Սթրիտից» ֆիլմի նկարահանման համար ծախսվել են Մալազիայի ներդրումային հիմնադրամից գողացված միջոցները:

Հիշեցնենք, որ «Գալը Ուոլ Սթրիտից» ֆիլմի գլխավոր դերակատարն էր Լեոնարդո Դի Կապրիոն, որին այդ ֆիլմի համար արժանացրել էին «Օսկար» արձանիկի. ի դեպ, նշենք, որ այդ ֆիլմի նկարահանման համար Լեո Դի Կապրիոյին նվիրված «Օսկար»-ը այն արձանիկն էր, որը 1954 թվականին շահել էր Մարլոն Բրանդոն: