Արուսյակ տատը մոռացել էր, թե երբ էր լքվել բոլորի կողմից: Եթե մի ժամանակ հարևանները խղճահարությունից ելնելով՝ դեռ ողորմում էին իրեն՝ մեկ-մեկ սնունդ ու չորացած հացի կտորներ տալով, հիմա արդեն, թաղում ձեռք բերած կիսախելագարի համբավը միակն էր, ինչը մնացել էր շրջապատողների հետ…
Մեր 21-րդ դարը
Մեր թվարկության 21-րդ դարը: Տեսնես պատմիչներն ի՞նչ են գրելու նրա մասին, ի՞նչ լեգենդներ են հյուսվելու նրա հերոսների և չարագործների մասին: Տեխնիկական առաջընթացի վազքուղու վրա ամեն օր նոր գիտական հայտնագործություններ են արձանագրվում, սակայն անփոփոխ է մնում միայն մարդկային բնությունը: Կարծես նույն նախնադարյան համայնական հասարակության վայրենիները լինենք: