Երբեմն, երբ նայում եմ հայելուն, դա ավելի է խորացնում իմ մենությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երբեմն, երբ նայում եմ հայելուն, դա ավելի է խորացնում իմ մենությունը

Ծննդյանս օրվա երեկոն թվում էր պիտի ավարտվեր գինարբուքով: Ճշմարտության դեմ չմեղանչելու համար ասեմ, որ վաղուց է, ինչ գինով դարդերը մոռանալու կենսակերպին վերջ եմ տվել: Անարդյունք է: Գինով հնարավոր չէ դարդերը «սպանել», ինքն իրեն՝ այո՛, բայց դարդերը՝ ո՛չ: Երբ նույնիսկ հյուրերը դեռ չէին գնացել, ես դիմեցի ինքնախարազանման՝ հերթական անգամ ինքս ինձ բարոյապես ոչնչացնելու համար: