«Դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին որ դաշինքը կամ կուսակցությունը քանի՞ քվե կհավաքի» հարցման արդյունքներն այսօր ներկայացրեց «GALLUP International association»-ի Հայաստանում անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-Ի տնօրեն Արամ Նավասարդյանը:
Ըստ այդմ՝ քաղաքական ուժերը կստանան հետևյալ քանակով հարցերը.
«Իմ քայլը»՝ 69.4 %
ԲՀԿ՝ 5.7%
«Լուսավոր Հայաստան»՝ 3.8 %
«Սասնա ծռեր»՝ 1.4%
ՀՀԿ՝ 1.3%
ՀՅԴ՝ 1.2%
«Մենք»՝ 0.8%
ՕԵԿ՝ 0.4%
ՔՈ՝ 0.3%
«Ազգային առաջընթաց»՝ 0.1%
Քրիստոնեա–դեմոկրատական կուսակցություն՝ 0.0%
Արամ Նավասարդյանը նշեց, որ հաշվի առնելով սխալանքն ու պատասխանել հրաժարվածներին, ԱԺ կանցնեն «Իմ քայլը», ԲՀԿ-ն, «Լուսավոր Հայաստանը», իսկ ՀՀԿ-ի հարցը շատ անորոշ է: