Ամերիկյան գանգստեր Ալ Կապոնեի նախկին տունը, որը գտնվում է Բրուքլինում, վաճառվում է մոտ 3 միլիոն դոլարով: Հաղորդում է New York Post-ը: Այդ տանը Կապոնեն ապրել է մինչ Չիկագո տեղափոխվելը`1920-ական թվականներին: Հաղորդվում է, որ տունը զգալիորեն թարմացվել է եւ այժմ բոլորովին այլ տեսք ունի, քան եղել է նախկինում:
Ավելի վաղ Կապոնեի գրպանի ադամանդե ժամացույցը վաճառվել էր 84 հազար դոլարով: