Աշխարհի հաջորդ առաջնությունը կանցկացվի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին
2022 թվականին կայանալիք Աշխարհի առաջնությունն ամռանից տեղափոխվել է աշուն և ձմեռ: Այդ մասին հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն: Մրցաշարը կմեկնարկի նոյեմբերի 21-ին և կավարտվի դեկտեմբերի 18-ին: ՖԻՖԱ-ն նման որոշում է կայացրել ամռանը Քաթարում օդի ջերմաստիճանի չափազանց բարձր լինելու պատճառով: