ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՍՊՈՐՏ

Արթուր Ալեքսանյանը Եվրոպայի հնգակի չեմպիոն

Հռոմում ավարտվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանը նվաճեց  4 մեդալ (2 ոսկե, 2 բրոնզե): Արթուր Ալեքսանյանը եւ Գևորգ Ղարիբյանը դարձան Եվրոպայի չեմպիոններ, իսկ Կարապետ Չալյանն ու Կարեն Ասլանյանը բրոնզե մեդալակիրներ:

97 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանը՝ «Սպիտակ արջը»,  եզրափակչում  7:1 հաշվով հաղթեց Շվեդիան ներկայացնող, ազգությամբ վրացի Նիկոլոզ Կախելաշվիլիին ու 5-րդ անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: