Ապօրինի ինքնակամ շինարարություն նկատելիս՝ զանգեք քաղաքապետարան
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ապօրինի ինքնակամ շինարարություն նկատելիս՝ զանգեք քաղաքապետարան

Գյումրու քաղաքապետի նորանշանակ տեղակալ Հայկ Սուլթանյանն ասուլիս էր հրավիրել, որի նպատակն էր հանրությանը տեղեկացնել, թե ապօրինի շինությունների, անպարտաճանաչ սեփականատերերի, անբարեխիղճ կառուցապատողների հարցերով զբաղվող քաղաքապետարանի պատասխանատու բաժինն ինչ աշխատանքներ է իրականացրել, ինչքան իրավախախտումներ է ա

«Դարերի ու ջրերի խորքում»
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Դարերի ու ջրերի խորքում»

Մի անգամ Սևանում ջրի հոսանքն ինձ ու դայվինգի մարզիչ Ռաֆայել Մկրտչյանին տարավ ջրի տակ մի այնպիսի տեղ, որտեղ կողմնացույցը սկսեց չաշխատել՝ մագնիսական բարձր հոսանքների պատճառով: Ջրի տակ խոսակցական նշանային համակարգ կա, նա ինձ նշաններով հասկացրեց, որ ոչինչ պետք չէ անել, ընդդիմանալը զուր է, պետք է սպասել: Ու հոսանքը մեզ հասցրեց մի տեղ, որը բնակավայր էր հիշեցնում: Մեր մտքով անգամ չէր անցնում, որ դա ինչ-որ արժեքավոր վայր է: Բարեբախտաբար տեսախցիկն ինձ հետ էր և ես նկարահանեցի այն ամենը, ինչ տեսանք:

«Տնակից տուն մեկ քայլ է»
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Տնակից տուն մեկ քայլ է»

Ինչ է իրենից ներկայացնում «Տնակից տուն մեկ քայլ է» նախագիծը. դա գեղանկարիչ Սուսաննա Մկրտչյանի՝ «Իմ հոգու տուն՝ Գյումրի» շարքից «Խոստացված մատաղ» մասշտաբով մեծացված նկարից ստացված 15 հազար կտոր փազլներն են, մեկ փազլը՝ 1000 դրամ արժողությամբ, որոնք, եթե իսպառ գնվեն ու խճանկարն հավաքվելով՝ ամբողջանա, ապա Հիմնադրամ կմուտքագրվի 15 միլիոն դրամ, որն էլ կծառայի հերթական բնակարաններ գնելուն ու տնակներից անօթևան ընտանիքներին նոր բնակարաններվ ապահովվելուն:

Քաղաքապետարանը «բարաթ» է ուզում, որ համոզվի
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՍՊՈՐՏ

Քաղաքապետարանը «բարաթ» է ուզում, որ համոզվի

«Հիմա չգիտեմ, մեր ջրից է, օդից է, չեչիլ պանրից է՝ մեր հողը չեմպիոն աճեցնող, չեմպիոն տվող է: Մեր մոտ թասիբով սպորտսմենի պրոդուկտը լավ «կաճի»: Հեչ լսե՞լ եք, Սևանի թասիբով ձուկ կամ Հոկտեմբերյանի թասիբով ծիրան… Ու դրա համար էլ հենց Լենինականում պիտի կառուցվեր էդ մարզահամալիրը: Ես քաղաքապետին բացատրեցի, որ ես, ճիշտ է, գործարար եմ, բայց օլիգարխ չեմ, ես կարող եմ դաշտը ստեղծել, բայց մնացած ենթակառուցվածքները ստեղծելու համար ներդնողներ են պետք…»:

Մի քիչ էլ սպասենք… Էհ՝ կսպասենք
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

Մի քիչ էլ սպասենք… Էհ՝ կսպասենք

«Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» բիզնես համաժողովի շրջանակներում Գյումրիում էր նաև քաղաքաշինության կոմիտեի նախագահ ՎԱՀԱԳՆ ՎԵՐՄԻՇՅԱՆԸ: Նրանից հետաքրքրվեցինք, թե, ի վերջո, աղետի գոտու վերջնական վերացման համար ի՞նչ ծրագրեր են առաջարկում:

ՀՀ գլխավոր դատախազությունը Շիրակի պետական համալսարանում առերևույթ կոռուպցիոն հացնագործությունների վերաբերյալ քրեական գործն ուղարկել է ՀՀ ՀՔԾ
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

ՀՀ գլխավոր դատախազությունը Շիրակի պետական համալսարանում առերևույթ կոռուպցիոն հացնագործությունների վերաբերյալ քրեական գործն ուղարկել է ՀՀ ՀՔԾ

2018թ. թվականի հուլիսից սկսված՝ բազմաթիվ օպերատիվ տեղեկություններ, քաղաքացիներից, դասախոսներից հաղորդումներ են ստացվել Գյումրի քաղաքի Միքայել Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտում (Շիրակի պետական համալսրան) նախկինում ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանց կողմից, առանձին դեպքերում այլ աշխատակիցների հանցակցությամբ, 2011-2018թթ. ներառյալ տարատեսակ սխեմաներով թույլ տրված կոռուպցիոն չարաշահումների վերաբերյալ, որոնց հետևանքով նշված ԲՈՒՀ-ի և պետության շահերին հասցվել է էական վնաս: