Զրույց Շիրակի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տ. ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԱՋԱՊԱՀՅԱՆԻ հետ:
Մարզպետն արձագանքեց ֆեյսբուքյան գրառմանը կամ՝ զբոսաշրջիկը մեզ «օդնոռազովի այցով» պետք չէ
Հաջորդ օրն արդեն մարզպետի հետ զրույց ունեցա և տեղեկացա, որ ոստիկանությունը խստացված վերահսկողություն է իրականացնում Գյումրու օդանավակայանում: Իսկ 3 օր անց մարզպետը ոստիկանության սպայակազմի հետ այցելել էր օդանավակայան, որպեսզի անձամբ համոզվի, թե որքանով է իր հանձնարարականն իրականացվում:
Խեղճ գյուղացին դառը դատեց, բնությունն եկավ մի քանի րոպեում ավիրեց
Այստեղ է ասած՝ խեղճ գյուղացին ծանր դատի, բնությունն առնի տանի… Թե ինչ չափով են տուժել համայնքները, արդյո՞ք պետությունը գյուղացուն կփոխհատուցի կրած վնասների համար, զրուցեցի Շիրակի մարզպետարանի Գյուղատնտեսական և բնապահպանության վարչության պետ Մովսես Մանուկյանի հետ:
Ռեկորդակիր ֆուտբոլային հեռուստամեկնաբանը
Հարցազրույց սպորտային հեռուստամեկնաբան, լրագրող ՍԱՄՎԵԼ ԱՂԱՆՅԱՆԻ հետ:
Դատավոր աշխատելը համարձակություն է
Հարցազրույց Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ ԷԴՎԱՐԴ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ հետ:
Ու էլի, ու էլի անօթեւանության մասին
Մի խոսքով, որքան էլ քննարկումներ եղել են, որքան էլ հանձնաժողովներ ստեղծվել են, որքան էլ խոստումներ տրվել են, եթե այս պահին կա կառավարության պատրաստակամություն ու հանձնարարական, ապա մինչև հունիսի 30-նն ու մի քիչ ավել էլ դեռ պիտի սպասենք, որպեսզի ի վերջո հստակ լինի՝ բնակարանաշինություն լինելո՞ւ է, ԲԳՎ ծրագիր իրականացվելո՞ւ է, թե՞… ոչ մի բան էլ չի լինելու…
Դասական ուրբաթ
Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժինը մշակել է մի նախագիծ, որի կարևորությունն ու առանձնահատկությունը կայանում է նրանում, որ քաղաքապետարանի ճեմասրահում քաղաքացիները կկարողանան ծանոթանալ երիտասարդ արվեստագետների ստեղծագործությունների հետ, լսել դասական երաժշտություն:
«Շրջապատը» 15 տարեկան է
«Շրջապատին» փորձել են վախեցնել, բայց վախեցող չկար: Փորձել են գնել, բայց վաճառվող չկար: Փորձել են վերագրել որևէ կուսակցության, բայց մենք անկուսակցական ենք: Փորձել են որևէ անձի հովանավորություն կպցնել, բայց չի կպել: Մենք մնացել ենք նույն սկզբունքայինները…
Տարածաշրջանի միակ ՄՌՏ կենտրոնը
Հարցազրույց «Գյումրու բժշկական կենտրոնի» տնօրեն ԱՐՄԵՆ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ հետ:
Անցումային արդարադատություն, վեթինգ, լյուստրացիա…
Դատարանները, դատավորները մեկ տարի ժամանակ են ունեցել, որ անկաշկանդ ու լիարժեք գործեն, իրականացնեն արդարադատություն, սակայն խնդիրները դեռևս մնում են, շանսը բաց են թողել, և դրա համար էլ օրենսդիր ու գործադիր իշխանությունների կողմից պետք է որոշակի միջոցառումներ ձեռնարկվեն…