Նարանշանակ մարզպետը պատմեց, որ աշխատակազմին ներկայացրել է իր մոտեցումները, վարչապետի կողմից այն հանձնարարականը, որ մեծ ուշադրություն պետք է դարձվի մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակին. «Հիմնական առաջնահերթությունը, որ վարչապետի կողմից ֆիքսվեց, մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի փոփոխությունն է: Ներդրումները, աշխատատեղերը, գրավիչ պայմաններ ստեղծելը ավելի շատ սոցիալ-տնտեսական իրավիճակի փոփոխությանը հասնելու գործիքակազմն են:
«Քաղաքում ով քարը քարին է դնում՝ իմ աչքի լույսն է»
«Բերեցի մեքենայի անիվներ, շրջանակով շարեցի, որ հողը ուշքի գար՝ սառուցը հալվեր, ու 1989 թվականի փետրվարի 1-ին ես տան հիմքը գցեցի»,- պատմում է Վարդան Հովհաննիսյանը: Այդ օրվանից անցել է 30 տարի, բայց ոչ թե այդ օրը հետևում է թողել, այլ տրամաբանորեն շարունակվել է: «Ես շատ ուրախացա, որ իմ օրինակը ուրիշներին թև տվեց, ինձ նայեցին ու իրենք էլ սկսեցին կառուցել: Ես ամեն մի շինության համար ուրախանում եմ»:
Տո՛ւր, տո՛ւր ինձ պարգեւավճար
Խոսենք վերջերս մեծ տարածում գտած «պարգևավճարների» թեմայից: Փաստորեն, հասարակության աչքերը նոր են բացվել, ինչը տրվեց հեղափոխության շնորհիվ, հակառակ դեպքում, որտեղի՞ց իմանայինք, թե պետական պաշտոնյաներն որքան պարգևավճարներ են ստացել: Մենք տեսել էինք, որ երախտագիտության մեդալներով արժան-անարժանին էին պարգևատրում, վաստակավորի կոչումներ շնորհում, մեդալներով ու շքանշաններով պարգևատրում նույնիսկ մարդկանց, որոնք հասարակության կողմից անընդունելի էին:
«Սարսափելի է, երբ կիսասոված երեխան սպասում է, թե երբ է ծնողը տնակն աղբով տաքացնելու»
Հարցազրույց «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ ՎԱՀԱՆ ԹՈՒՄԱՍՅԱՆԻ հետ:
«Հումորային նախագծերն անգամ ճաշակ պիտի թելադրեն»
Հարցազրույց դերասան, հումորիստ, շոումեն, սցենարիստ, ՀՀ վաստակավոր արտիստ ՄԿՐՏԻՉ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ հետ:
Եթե կարելի է բուժել, ինչո՞ւ սպանել
Հարցազրույց Գյումրու Գեղարվեստի ակադեմիայի Արվեստագիտություն և հումանիտար գիտությունների ֆակուլտետի հումանիտար գիտությունների ամբիոնի վարիչ ԱՐԱՔՍ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ հետ:
«Հայաստանում կան վատ պայմաններով մարզադպրոցներ, բայց մեր մարզադպրոցի պես վատ վիճակ ոչ մի տեղ չկա»
Հարցազրույց ըմբշամարտի վաստակաշատ մարզիչ, սպորտի վարպետ ԳԵՎՈՐԳ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ հետ:
Գյումրեցի Ալեքսանդր Կիրակոսյանը սահմանել է աշխարհի 4 ռեկորդ
«Գինեսի ռեկորդների գրքի» օրինակով Հայաստանում ստեղծված «Դյուցազնագիրք» ռեկորդների ժողովածուն հերթական անգամ համալրվել է մեր համաքաղաքացի, Գյումրու «Համալիր մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրեն, 58-ամյա Ալեքսանդր Կիրակոսյանի սահմանած միանգամից 4 ռեկորդներով:
ՀՀ նախագահ. «Վարպետների քաղաք Գյումրին ոգի ունի, Գյումրին բնավորություն ունի»
«1996-ին, երբ ես վարչապետ էի, եկա Գյումրի, ու կարծում էի, թե որպես երկրի իշխանության ներկայացուցիչ՝ մարդիկ պետք է չարակամորեն ընդունեն, բայց ավելի էր զարմանքս, ավելի ազդեցիկ բան տեղի ունեցավ, երբ մարդիկ ինձ գրկաբաց ընդունեցին, հրավիրում էին իրենց մետաղյա տնակները, հյուրասիրություն առաջարկում: Դա մեծ արժանապատվություն էր, որ դուք ցուցաբերեցիք…»:
«Դասարանից միայն դուռն էր մնացել կախված»
Մի բան պատմեմ. երբ այդ առավոտ արթնացանք, կինս չէր պատրաստվում երեխաներին դպրոց տանել: Հարցրեցի, թե ինչու, ասաց, որ վատ երազ է տեսել ու վատ կանխազգացում ունի… Ընդհանրապես, նա ուներ նման հատկություն՝ և ուրախության, և տխրության: Ու երեխաները կնոջս հետ տանը մնացին: Երբ ցնցումներից հետո ուշքի եկա, վազեցի տուն, որը նորակառույց «Եռանկյունի» թաղամասում էր գտնվում: Մեր ընտանիքին բան չէր եղել, երեխաներս փրկվել էին, բայց զոհվեց եղբորս ողջ ընտանիքը…