«Մարդիկ կային` դեմքերը կորցրեցին, մարդիկ էլ կային՝ սրբագործվեցին»
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

«Մարդիկ կային` դեմքերը կորցրեցին, մարդիկ էլ կային՝ սրբագործվեցին»

Պատուհանը կոտրեցի, դուրս եկա ու… դագաղներ էին լցված, վախեցա, հազիվ մի կերպ անցա, վերադարձա Ճերմակ հիվանդանոց: Այնտեղ էլ դագաղներ էին շարված՝ մեջները դիեր… Ում հանել էին, բերել էին այդտեղ, մինչև հարազատները կհայտնվեին… Մի կին, լուցկին վառել, դիերի մեջ իր տղային էր փնտրում… Արյունս երակների մեջ սառեց: Ես մինչ այդ չգիտեի վախն ինչ էր…

Թատրոնն իմ տունն է, ու սրբության պես պահպանեցինք
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՃԱԿԱՏԱԳՐԵՐ

Թատրոնն իմ տունն է, ու սրբության պես պահպանեցինք

Երևանում, մինչև ժամը 3-ը սիմֆոնիկ երաժշտություն էր հնչում ռադիոյով, ու ոչ մեկս տեղյակ չէինք, թե ինչ է կատարվել… Միայն հայտարարում էին՝ ուշադրություն, շատ կարևոր լուր շուտով: Թեպետ Երևանում էլ ցնցումը զգացվեց, բայց դա չհուշեց, թե ինչպիսի ողբերգության մեջ էինք ընկել: Իսկ ժամը 3-ին հայտարարեցին, թե խուճապի չմատնվեք… Լենինականում ահավոր աղետ է տեղի ունեցել…

Փողոցաշինության խնդիրը հին եւ նոր Հայաստանի խառնարանում
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

Փողոցաշինության խնդիրը հին եւ նոր Հայաստանի խառնարանում

Դարձյալ լեզվակռիվ սկսվեց, սակայն տիկին Կիրակոսյանը միջամտեց, երկար խոսեց քաղաքի նկատմամբ սիրուց, ասաց, որ ինքը ևս քաղաքաշինությունից հասկանում է, ինչին Կարեն Պետրոսյանը արձագանքեց. «Տիկին Կիրակոսյան, դուք լավ խոսքաշինարար եք, բայց թույլ տվեք ասել, որ քաղաքաշինությունը ձեր ոլորտը չէ»…

Հին մեթոդները չեն անցնելու
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հին մեթոդները չեն անցնելու

Հոկտեմբերի 5-ին Գյումրու թիվ 37 դպրոցում տեղի էր ունեցել տնօրենի թափուր հաստիքի համար հայտարարված մրցույթ: Սակայն մրցույթն, ըստ 37 ավագ դպրոցի կոլեգիալ կառավարման մարմնի խորհրդի 3 անդամների, ընթացակարգային խախտումներով է անցկացվել: Վերջիններիս հայտարարությունն այս մասին տարակարծությունների տեղիք է տվել, շատերն անգամ կասկածի տակ են առել նրանց քննադատությունների անկողմնակալությունը, իբր թե՝ վերջիններս ինչ-ինչ պատճառներով են խախտումների մասին բարձրաձայնում:

«Աղմուկ լսելիս, մինչեւ հիմա առաստաղից կախված լամպին ենք նայում…»
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՃԱԿԱՏԱԳՐԵՐ

«Աղմուկ լսելիս, մինչեւ հիմա առաստաղից կախված լամպին ենք նայում…»

30 տարի առաջ… Հիշողությունների այն կետը, որտեղից մեր կյանքը բաժանվեց երկու մասի՝ առաջ ու հետո… Այնտեղից հետո մրմուռ ու կսկիծ, չսպիացող վերք է, որ ամեն պատահած պահի ցավեցնում է, կոկորդդ սեղմում… Ականջներիդ մեջ քաոս է, չդադարող հեկեկոց, աչքերիդ առաջ արյունը սառեցնող պատկերներ, որոնք մերթընդմերթ կինոժապավենի պես պտտվում են, պտտվում են…

Թունելի վերջում լույս է երեւում
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՃԱԿԱՏԱԳՐԵՐ

Թունելի վերջում լույս է երեւում

Անցել է 30 տարի այդ աղետալի օրից… չես ուզում հիշել, չես ուզում խոսել, բայց ամեն անգամ էլի ու էլի բաներ ես հիշում, որ անկախ քեզանից խոսում ես, արտասվում թե՛ աչքերով, թե՛ հոգով… Այդ օրը, առավոտյան ես գնում էի Երևան՝ նախարարություն՝ խորհրդակցության: Ազատան գյուղի մոտ էինք հասել, երբ ինչ-որ տարօրինակ զգացում ունեցանք: Վարորդը ձեռքը սրտին տարավ, թե. «Վրույրիչ, վայթե ես ինֆարկտ տարա»: Ու մեքենան կանգնեցրեց: Ու ի՞նչ տեսանք…

Կուրությունից փրկված ամերիկաբնակ բարերարի «աչքի լույս» նվերը Գյումրուն
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կուրությունից փրկված ամերիկաբնակ բարերարի «աչքի լույս» նվերը Գյումրուն

«Իր սերն ու փափագն էր աչքի լուս տալ ուրիշներուն… ուզած է սրտանց էնե…Ինքը պզտիկուց 30 տարեկան աչքի հարց ունեցած է, ադիկա դեպի կուրություն կտաներ և, փառք Աստծո, վիրաբուժական միջամտությամբ աչքերը տեսան: Եվ ադիկա իր մեջ սեր և գուրգուրանք ստեղծած է: Եվ երբ որ այս հարցը եղավ, իրեն հարցրի՝ ինչո՞ւ կուզես օգնել երեխաներին, ասաց՝ երբ որ կտեսնեմ հայ երիտասարդներուն անուշիկ, սև աչքերը, իմ աչքերը արցունք կլցվեն»,- պատմեց Վահե Խրոյանը։

Երանի նրանց, ովքեր պիտի տեսնեն…
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՃԱԿԱՏԱԳՐԵՐ

Երանի նրանց, ովքեր պիտի տեսնեն…

30 տարի անց… Հիշողությունների այն կետը, որտեղից մեր կյանքը բաժանվեց երկու մասի՝ առաջ ու հետո… Այնտեղից հետո մրմուռ ու կսկիծ, չսպիացող վերք է, որ ամեն պատահած պահի ցավեցնում է, կոկորդդ սեղմում… Ականջներիդ մեջ քաոս է, չդադարող հեկեկոց, աչքերիդ առաջ արյունը սառեցնող պատկերներ, որոնք մերթընդմերթ կինոժապավենի պես պտտվում են, պտտվում են…

Համեցեք «Արեգակ» փուռ-սրճարան
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Համեցեք «Արեգակ» փուռ-սրճարան

Այս սրճարանը մտնելով, հենց առաջին պահից կզգաք հաճելի ու հանդարտ միջավայրի դրական ազդեցությունը, հոտառական զգայարանդ նրբորեն շոյվում է թարմ թխված հացաբուլկեղենի անուշաբույրով: Ցուցափեղկերի հետևում կոկիկ, բազմազան ու թարմ հացաբուլկեղենն ու թխվածքեղենն է ձգում, իսկ ավելի ձգողական է ցուցափեղկի հետևում կանգնած արև ճառագող ժպիտով քեզ նայող երիտասարդների՝ «Բարև Ձեզ: Ի՞նչ կկամենաք…»-ը:

ՏՏ՝ բիզնեսի համար, ՏՏ՝ կրթության համար
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՏՏ՝ բիզնեսի համար, ՏՏ՝ կրթության համար

Սեպտեմբերի 14-ին Գյումրու Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնում տեղի ունեցավ «Բրեյն Ֆորս» ընկերության կողմից մշակված «Տեղեկատվական տեխնոլոգիաներ` բիզնեսի համար, Տեղեկատվական տեխնոլոգիաներ` կրթության համար» ծրագրի շնորհանդեսը, որին ներկա էին Գյումրու մի շարք կրթական հաստատությունների ղեկավարներ, ինչպես նաև Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) ծրագրերի համակարգող Յուլիա Ստակյանը, Շիրակի փոխմարզպետ Սոֆիա Հովսե