Հայտարարություն
Հայտարարվում է մրցույթ ՝ ՀՀ Շիրակի մարզի «Գյումրու թիվ 20 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի <<Դասվար>> (17 դասաժամ), <<Տեխնոլոգիա>> (5 դասաժամ), <<Ինֆորմատիկա>> (11 դասաժամ), ուսուցչի թափուր տեղերի համար:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել`
— դիմում (ձև 1),
— 1 լուսանկար 3×4 չափի,
— բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթուղթ (դիպլոմ),
— անձը հաստատող փաստաթուղթ,
— «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
— ինքնակենսագրություն (ձև 5),
— այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
— ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,
— հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
— որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:
Փաստաթղթերն ընդունվում են 2024 թ.-ի ապրիլի 18 -ից մինչև մայիսի 2 -ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 9:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2024թ.-ի մայիսի 10-ին` ժամը 14:00-ին, ՀՀ Շիրակի մարզի «Գյումրու թիվ 20 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում, հասցե՝ ք. Գյումրի, Թետչերի 1:
Տեղեկությունների համար զանգահարել 093277797 հեռախոսահամարով: