ՄՐՑՈՒՅԹ

Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ հետևյալ թափուր տեղի համար․

  • «Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում» մասնագիտության գծով արտադրական ուսուցման վարպետ-դասախոս՝ 1 դրույք
  • «Ոսկերչություն» մասնագիտության գծով արտադրական ուսուցման վարպետ-դասախոս՝ 1 դրույք

Թափուր տեղերի համապատասխանության նկատմամբ տվյալ մասնագիտության պետական կրթական չափորոշչով սահմանված պահանջներն են․

ունենալ՝ միջին կամ բարձրագույն համապատասխան մասնագիտական կրթություն, կամ տվյալ մասնագիտական զբաղվածության բնագավառում աշխատանքային գործունեության փորձ, եթե տվյալ դասընթացի ուղղությամբ միջին կամ բարձրագույն կրթություն չի իրականացվում։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ  է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`

1) դիմում (Ձև 1),

2) կրթության մասին հավաստող փաստաթուղթ (դիպլոմ) (բնօրինակը և պատճենը),

3) անձնագիր (բնօրինակը և պատճենը),

4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք (առկայության դեպքում),

5) ինքնակենսագրություն (Ձև 4),

6) մեկ լուսանկար` 3×4 չափի,

7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ, բացառությամբ` Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրերի ուժով աշխատանքի թույլտվություն ստանալու պահանջից ազատված օտարերկրացիների,

8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ (բնօրինակը և պատճենը),

9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական աստիճան, կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):

«Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում» մասնագիտության գծով արտադրական ուսուցման վարպետ-դասախոսի համար փաստաթղթերն ընդունվում են սույն թվականի դեկտեմբերի 5-ից մինչև դեկտեմբերի 18-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 16:00-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից։

«Ոսկերչություն» մասնագիտության գծով արտադրական ուսուցման վարպետ-դասախոսի համար փաստաթղթերն ընդունվում են սույն թվականի դեկտեմբերի 6-ից մինչև դեկտեմբերի 19-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 16:00-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից։

Մրցույթները տեղի կունենան դեկտեմբերի 23-ին, «Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում» մասնագիտության գծով արտադրական ուսուցման վարպետ-դասախոսի համար՝ ժամը 15։00-ին, իսկ դեկտեմբերի 24-ին՝ «Ոսկերչություն» մասնագիտության գծով արտադրական ուսուցման վարպետ-դասախոսի համար՝ ժամը 15։00-ին, «Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ում, հասցե՝ ք. Գյումրի, «Անի» թաղամաս, 11 փողոց, 5/2 շենք։

Տեղեկությունների համար զանգահարել  /0312/ 6-64-07 հեռախոսահամարով: