ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանը հայտարարում է մրցույթ հետևյալ թափուր տեղի համար.
— «Ռադիոէլեկտրոնային միջոցների տեխնիկական սպասարկում եվ նորոգում» մասնագիտության գծով արտադրական ուսուցման վարպետ՝ 1 դրույք,
— «Ոսկերչություն» մասնագիտության գծով արտադրական ուսուցման վարպետ՝ 1 դրույք
— ՆԶՊ (զինղեկ) դասախոս՝ 1 դրույք,
— Ֆիզիկայի դասախոս՝ 13 դասաժամ,
— Հասարակագիտության դասախոս՝ 0,5 դրույք,
— Հանրահաշվի և երկրաչափության դասախոս՝ 0,5 դրույք (2024-2025 ուստարվա սեպտեմբերի 1-ից)
Թափուր տեղերի համապատասխանության նկատմամբ սահմանված պահանջներն են՝ տվյալ մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքի փորձ և միջին կամ բարձրագույն համապատասխան մասնագիտական կրթություն, կամ տվյալ մասնագիտական զբաղվածության բնագավառում աշխատանքային գործունեության փորձ, եթե տվյալ դասընթացի ուղղությամբ միջին կամ բարձրագույն կրթություն չի իրականացվում։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
1) դիմում (Ձև 1),
2) կրթության մասին հավաստող փաստաթուղթ (դիպլոմ) (բնօրինակը և պատճենը),
3) անձնագիր (բնօրինակը և պատճենը),
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք (առկայության դեպքում),
5) ինքնակենսագրություն (Ձև 4),
6) մեկ լուսանկար` 3×4 չափի,
7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ, բացառությամբ` Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրերի ուժով աշխատանքի թույլտվություն ստանալու պահանջից ազատված օտարերկրացիների,
8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ (բնօրինակը և պատճենը),
9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական աստիճան, կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
Փաստաթղթերն ընդունվում են սույն թվականի ապրիլի 1-ից մինչև ապրիլի 12-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 16:00-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից։
Մրցույթը տեղի կունենա ապրիլի 17-ին, ժամը 14-00-ին, «Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ում, հասցե՝ ք. Գյումրի, «Անի» թաղամաս, 11 փողոց, 5/2 շենք։
Տեղեկությունների համար զանգահարել /0312/ 6-64-07 հեռախոսահամարով: