ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայտարարվում է մրցույթ՝ ՀՀ Շիրակի մարզի մարզի «Գոգհովիտի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի դասվարի (19 ժամ) թափուր տեղի համար:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով` թեստավորման եւ հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է` ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին: Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել`
— դիմում (Ձև 1),
— մեկ լուսանկար 3×4 չափի,
— բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),
— անձը հաստատող փաստաթուղթ,
— «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
— ինքնակենսագրություն (Ձև 5),
— այլ պետությունների քաղաքացիները` ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
— ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,
— հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում), որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:
Փաստաթղթերն ընդունվում են օգոստոսի 24-ից մինչև սեպտեմբերի 7-ը ներառյալ, ամեն օր` ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից: Մրցույթը տեղի կունենա սեպտեմբերի 13-ին` ժամը 14:00-ին, ՀՀ Շիրակի մարզի Գոգհովիտի միջնակարգ դպրոցում. հասցե՝ գ. Գոգհովիտ, փ. 1, շ. 18:
Տեղեկությունների համար զանգահարել (093) 20-75-94 հեռախոսահամարով:
«Գոգհովիտի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն՝ Ն.Գրիգորյան